Ռուբեն Ռուբինյանը մտահոգիչ է համարում ԱԺ-ում դեկտեմբերի 7-ին տեղի ունեցած միջադեպը

2 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 8 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Ազգային ժողովի փոխնախագահ Ռուբեն Ռուբինյանը հերքում է այն տեղեկությունը, թե դեկտեմբերի 7-ին իր աշխատասենյակում է տեղի ունեցել ծեծկռտուքը։ Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, Ազգային ժողովում լրագրողների հետ զրույցում Ռուբինյանը նշեց, որ իր տեղեկություններով խոսակցություն է տեղի ունեցել երկու խմբակցությունների միջև մինչ այդ տեղի ունեցած միջադեպը հարթելու համար, որը միջանցքում վերածվել է ծեծկռտուքի։

«Ինձ մտահոգում է խորհրդարանի պատերի ներսում ցանկացած անտակտ արարք, ցանկացած բռնության գործադրում ցանկացած անձի կողմից։ Գրեթե բոլոր լրատվամիջոցները հայտնել էին, որ Ռուբեն Ռուբինյանի աշխատասենյակում տեղի ունեցել ծեծկռտուք։ Ուզում եմ բոլորիդ հայտնել, որ ձեր լրատվամիջոցների հայտնած լուրը սուտ է։ Իմ աշխատասենյակում որևէ միջադեպ երեկ տեղի չի ունեցել՝ տեղի չի ունեցել զրույց, խոսակցություն։ Ես իմ աշխատասենյակում նստած հանգիստ, միայնակ կարդացել եմ լուր, թե ինչպես է իմ աշխատասենյակում տեղի ունեցել ծեծկռտուք։ Տեղի ունեցած միջադեպի ժամանակ դուրս եկա, իմ օգնականներին շտապ հրավիրեցի ներս, որպեսզի չլսեն այդ խայտառակ հայհոյանքները։ Հետո մնացած մարդկանց մի մասին հրավիրեցի իմ սենյակ, որպեսզի կրքերը հանդարտվեն»,- ասաց Ռուբինյանը։

Ավելի վաղ, լրագրողների հետ ճեպազրույցում, ներկայացնելով միջադեպի մանրամասները՝ Ազգային ժողովի «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արամ Վարդևանյանը նշել էր, որ միջադեպը տեղի է ունեցել Ազգային ժողովի փոխնախագահ Ռուբեն Ռուբինյանի աշխատասենյակում։ Պատգամավորը պնդել է, որ ՔՊ ներկայացուցիչները սուրճ խմելու պատրվակով ընդդիմադիր պատգամավորների օգնականներին հրավիրել են ԱԺ փոխնախագահ Ռուբեն Ռուբինյանի աշխատասենյակ, որից հետո նրանց կազմակերպված ծեծի ենթարկել։ Դատախազությունն ուսումնասիրում է Ազգային ժողովում տեղի ունեցած ծեծկռտուքի վերաբերյալ հրապարակումները։ Հրապարակումները ուղարկվել են Ազգային անվտանգության ծառայություն՝ նյութեր նախապատրաստելու նպատակով։

Հայերեն

Ֆրանսիայում ցուցարարները հրդեհել են Լիմոժի քաղաքապետարանը. 19-րդ դարի շենքը գրեթե ամբողջությամբ ոչնչացվել է

Լիտվայում հայտնաբերվել են ենթադրյալ անօդաչու թռչող սարքի մնացորդներ

Վարդենիսում էլեկտրաշչակներ են գործարկվելու

Վարչապետը ներկա է գտնվել ճարտարապետական ապակու մշակման նոր գործարանի բացման արարողությանը

Mining Armenia Forum 2026. Ամերիաբանկը՝ հանքարդյունաբերության գործընկեր

Ինչ է նախատեսվում Սևանա և Իսիկ Կուլ լճերի պահպանությանն ուղղված հուշագրով. մանրամասնում է ՀՀ շրջակա միջավայրի նախարարը

Նիկոլ Փաշինյանը կարևորել է Հայաստանում հանքարդյունաբերությունը հնարավորինս բարձր ստանդարտների համապատասխանեցնելը

ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանի շնորհավորական ուղերձը Ոչ նյութական մշակութային ժառանգության միջազգային օրվա առթիվ

Հայաստանում լեռնամետալուրգիական ոլորտի վերլուծական կենտրոն կստեղծվի

Հրապարակվել է ՀՀ վարչապետի և Ղրղզստանի նախագահի ստորագրած համատեղ հայտարարությունը