Տարածաշրջանային

Թուրքիայում սոցհարցման նոր արդյունքներ են հրապարակվել. իշխանական ուժերը զիջում են ընդդիմադիրներին

2 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 7 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Թուրքիայում գործող «AREA Araştırma» կազմակերպության կողմից նոյեմբեր ամսին իրականացված սոցհարցման արդյունքների համաձայն՝ Թուրքիայում իշխող «Ժողովրդական դաշինք»-ի վարկանիշը, որում ընդգրկված են «Արդարություն և Զարգացում» (AKP) և «Ազգայնական շարժում» (MHP) կուսակցությունները, շարունակում է անկում ապրել:

Այս մասին, ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, հայտնում է թուրքական artigercek-ը:

Սոցհարցման համաձայն՝ հարցին, թե եթե այսօր լինեն խորհրդարանական ընտրություններ, որ ուժին կընտրեք, իշխող «Ժողովրդական դաշինք»-ի ուժերի օգտին պատասխանած քաղաքացիները կազմել են 39,1 տոկոս, իսկ ընդդիմադիր «Ազգային դաշինք»-ի ուժերի օգտին պատասխանածները՝ 42,2 տոկոս:

Թուրքիայի խորհրդարանում ներկայացված ընդդիմադիր «Ժողովուրդների դեմոկրատական» կուսակցության օգտին հանդես եկածները կազմել են 10 տոկոս:

Այսպիսով` արդյունքներով Թուրքիայում իշխող կոալիցիան զիջում է ընդդիմությանը:

Թուրքիայում գործող «Սոցիալական-քաղաքական հետազոտությունների կենտրոն»-ի կողմից սեպտեմբեր ամսին իրականացված սոցհարցումների արդյունքների համաձայն՝ Թուրքիայում իշխող կոալիցիայում ընդգրկված ուժերի՝ «Արդարություն և Զարգացում» (AKP) և «Ազգայնական շարժում» (AKP) կուսակցությունների վարկանիշը կրկին ցածր էր եղել:

Սոցհարցման համաձայն՝ «Արդարություն և զարգացում» կուսակցության (AKP) օգտին պատրաստ էին եղել քվեարկել հարցվածների միայն 32.3 տոկոսը, «Ազգայնական շարժում » կուսակցության (MHP) օգտին 7.8 տոկոսը (բավարար չէ անցողիկ շեմը հաղթահարելու համար):

Թուրքիայի խորհրդարանում ներկայացված ընդդիմադիր ուժերից «Ժողովրդահանրապետական» կուսակցությանը (CHP) պատրաստ էր քվեարկել հարցվածների 30.9%-ը, «Լավ» կուսակցության օգտին՝ (İYİ) 12.1 տոկոսը, իսկ «Ժողովուրդների դեմոկրատական կուսակցության» օգտին՝ 11.3 տոկոսը:

Հայերեն

ԵՄ դիվանագիտության ղեկավար Կայա Կալասը ապրիլի 25-ին կմեկնի Բաքու

Պուտինը Թրամփին նվիրել է նրա դիմանկարը

Վարչապետ Փաշինյանը ցավակցական հեռագիր է հղել Նորին Սրբություն Հռոմի Պապ Ֆրանցիսկոսի մահվան կապակցությամբ

«Իմ Քայլը» տեսական դասընթաց է անցկացրել «Տնտեսապես կայուն ընտանիքներ» նախաձեռնության Արագածոտնի շահառուների համար

Մեծ Բրիտանիայի խորհրդարանականները կոչ են արել կառավարությանը ճանաչել Հայոց ցեղասպանությունը

ChatGPT նոր մոդելները ավելի հաճախ են հորինված պատասխաններ տալիս․ ցուցանիշները գերազանցում են նախորդների արդյունքները

Սկսվել է ԼՂ-ից բռնի տեղահանված կարիքավոր ընտանիքներին լրացուցիչ հրատապ սոցիալական աջակցության ծրագրի շրջանակում դիմումների ընդունումը

ԱՄՆ-ն կսահմանի մինչև 3521 տոկոս մաքսատուրքեր արևային պանելների ներմուծման վրա

Չինաստանը Կորեային հորդորել է չարտահանել հազվագյուտ տարրեր ԱՄՆ պաշտպանական ոլորտին

Ֆրանսիայի Լիլա քաղաքում կայացել է Հայոց ցեղասպանության 110-րդ տարելիցին նվիրված ոգեկոչման պաշտոնական արարողություն