Մարտունի քաղաքում ներկայացվեց «Հանդիպում 100 տարի անց» պիեսը 

3 րոպեի ընթերցում

ԳԱՎԱՌ, 7 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Գեղարքունիքի մարզի Մարտունի քաղաքի «Մարտունու կանանց համայնքային խորհուրդ» ՀԿ գրասենյակում «Մուղդուսյան» արվեստի կենտրոնի «Նաիրյան» վոկալ անսամբլի անդամների մասնակցությամբ ներկայացվեց Սամվել Խալաթյանի «Հարյուր տարի անց» պիեսը։

«Արմենպրես»-ի տեղեկացմամբ՝ պիեսը ներկայացվեց «Ականավոր հայ կանայք՝ հանուն կանանց իրավազորման» քարոզարշավի շրջանակներում։

Ծրագիրն իրականացնում է ՄԱԿ-ի Բնակչության հիմնադրամը՝ «ՕքսԵՋեն հիմնադրամ»-ի հետ համատեղ: Ծրագիրը ֆինանսավորվում է Եվրոպական Միության եւ ՄԱԿ-ի Բնակչության հիմնադրամի կողմից: Բեմադրության միջոցով ներկայացվեցին 20-րդ դարի 5 ականավոր հայ ականավոր կանայք՝ Զապել Եսայանը, Շուշանիկ Կուրղինյանը, Կատարին Զալյան-Մանուկյանը, Պերճուհի Պարտիզպանյան-Բարսեղյանը եւ Վարվառե Սահակյանը, ովքեր մեծ դեր են խաղացել մեր ժողովրդի քաղաքական, գրական, մշակութային ու հասարակական կյանքում։

Թատերական ներկայացումը դիտեցին եւ կարծիքներով հանդես եկան ՀՀ աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարարության հավասար հնարավորությունների վարչությանավավագ մասնագետ Անի Սահակյանը, Գեղարքունիքի մարզպետարանի ընտանիքի, կանանց եւ երեխաների իրավունքների պաշտպանության բաժնի պետ Մամիկոն Գալոյանը, «Մարտունու կանանց խորհուրդ» ՀԿ նախագահ Անահիտ Գեւորգյանը, ոստիկանության, կրթության եւ առողջապահության ոլորտների ներկայացուցիչներ։

«Բեմականացումը կանանց իրավունքների պաշտպանության, կանանց իրավազորման, հայ պատմության ու արժեքների, հավասար հնարավորությունների հիմնահարցերի մասին էր:

Միջոցառումն իրականացվում է «Պտղի սեռով պայմանավորված խտրական ընտրության եւ հարակից վնասակար գործելակերպերի կանխարգելումը Հարավային Կովկասում. աջակցություն տարածաշրջանային, ազգային եւ հարավ-հարավ նախաձեռնություններին» ծրագրի շրջանակներում: Ներկաները, կիսվելով իրենց տպավորություններով, շեշտեցին, որ բեմականացման միջոցով իրենք հնարավորություն ունեցան եւս մեկ անգամ վերարժեւորել մեզանից մեկ դար առաջ ապրած հայ նշանավոր կանանց գործունեությունը, ունկնդրել «Նաիրյան» վոկալ անսամբլի երգչուհիների բարձրարվեստ կատարումները։ Մեր ծրագրի բովանդակային քարոզչությունն ուղեկցվեց արվեստի ու պատմության էջերի հետ հաճելի շփումներով»,- նշեց «ՕքսԵՋեն հիմնադրամ»-ի ծրագրի պատասխանատու Գայանե Աբովյանը։

Խոսրով Խլղաթյան

Հայերեն

Ուզում եմ, որ մենք խիզախ գործենք «Սիոն»-ի դեմ խաղում. Սանդրո Պերկովիչ

Էրդողանը հայտարարել է, որ Թուրքիան կշարունակի աջակցել Պաղեստինին բոլոր միջազգային հարթակներում

ՆԱՏՕ-ն սկսել է կրճատել իր զորակազմը Կոսովոյում

«Նոա»-ի կիսապաշտպան Օշիմայի կարծիքով՝ «Սիոն»-ի դեմ պետք է որակապես լավ խաղ ցուցադրել

Միացյալ Նահանգները պատրաստակամություն է հայտնել զարգացնել համագործակցությունը Ղազախստանի հետ

Գեղարքունիքի մարզի համայնքներում կայացան Երիտասարդության միջազգային օրվան նվիրված միջոցառումներ

Անչափահասի նկատմամբ հոգեբանական ճնշման դեպքը բացահայտվել է

Թրամփը հայտարարել է, որ ԱՄՆ-ն լիակատար վերահսկողություն ունի Հորմուզի նեղուցի նկատմամբ

Ժաննա Անդրեասյանն այցելել է Կապանի Ա. Շիրվանզադեի անվան և Գորիսի Վ. Վաղարշյանի անվան պետական դրամատիկական թատրոններ

25.5 կգ «Ափիոն» և 3 կգ «Մարիխուանա» տեսակի թմրամիջոցների մաքսանենգություն կատարած անձինք կալանավորվել են