Պարեկները Երևանի կենտրոնում տղամարդու դի են հայտնաբերել

1 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 6 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ ոստիկանության պարեկային ծառայության ծառայողները Հյուսիսային պողոտայում գտնվող աղբարկղների մոտ հայտնաբերել են տղամարդու դի: «Արմենպրես»-ի հաղորդմամբ` նշանակվել է դատաբժշկական փորձաքննություն մահացածի ինքնությունը բացահայտելու համար։

Ոստիկաններն ահազանգել են շտապօգնություն. ժամանած բժիշկներն արձանագրել են տղամարդու մահը:

ՀՀ ոստիկանության ԶԼՄ-ների հետ կապի բաժնից «Արմենպրես»-ին հայտնեցին, որ ահազանգը ստացել են առավոտյան ժամը 10։53-ի սահմաններում, դեպքի առթիվ մանրամասներ հայտնի չեն։

«Նշանակվել է դատաբժշկական փորձաքննություն, պատրաստվում են նյութեր։ Հայտնի չէ տղամարդու ինքնությունը, այլ մանրամասներ ևս»,- նշեց Գաբրիելյանը։

Ավելի վաղ լրատվամիջոցներում տարածվել էր, որ մահացածի մոտ հայտնաբերվել է 73-ամյա Ռ. Գյուլումյան անվամբ անձնագիր և ըստ նախնական տեղեկությունների՝ տղամարդը հանկարծամահ է եղել:

Հայերեն

ԶՊՄԿ բացահանքի տարածքում տեղի է ունեցել մահվան ելքով պատահար

Հյուսիսային Կիպրոսի ափերի մոտ քան 270 ուղևորով նավ է կողաշրջվել

Նիկոլ Փաշինյանի մասնակցությամբ «Սևանի շուրջը» սիրողական հեծանվային արշավն ավարտվել է

Օդի ջերմաստիճանը կնվազի 4-6 աստիճանով. առանձին շրջաններում կլինեն հորդառատ անձրևներ, հնարավոր է կարկուտ

«Զվարթնոց» միջազգային օդանավակայանի տարածքում փորձարկվելու են էլեկտրաշչակներ

Իսլանդացիները դեմ են քվեարկել ԵՄ անդամակցության բանակցությունների վերսկսմանը

Բագրատունյաց փողոցում պատշգամբ է փլուզվել․ կա տուժած

Աբովյան քաղաքում փորձարկվելու են էլեկտրաշչակներ

Գերմանիան Ռուսաստանին կմեղադրի Լայպցիգի օդանավակայանում դիվերսիայի փորձի մեջ և պատժամիջոցներ կկիրառի. Politico և Welt.

ՌԴ պաշտպանության նախարարությունը հայտարարել է Ուկրաինայի էներգետիկ օբյեկտների ուղղությամբ զանգվածային հարվածների նախապատրաստման մասին