ԶՊՄԿ բացահանքի տարածքում տեղի է ունեցել մահվան ելքով պատահար
1 րոպեի ընթերցում

«Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատ» ՓԲԸ բացահանքի տարածքում օգոստոսի 30- ին, ժամը 14:00-ի սահմաններում տեղի է ունեցել մահվան ելքով պատահար։
Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ԶՊՄԿ-ից, նախնական տեղեկությունների համաձայն՝ հանքաքար տեղափոխող մեքենան կողաշրջվել է, ինչի հետևանքով վարորդը մահացել է։
«Դեպքի մասին անմիջապես տեղեկացվել են իրավասու պետական մարմինները։ Դեպքի հանգամանքներն ու պատճառները քննվում են։
ԶՊՄԿ-ն, իրավասու մարմինների իրականացվող քննությանը զուգահեռ, կանցկացնի նաև ներքին հետաքննություն՝ պատահարի պատճառներն ու հանգամանքները պարզելու նպատակով։
Ընկերությունն իր խորին ցավակցությունն է հայտնում մահացած աշխատակցի ընտանիքին, հարազատներին և գործընկերներին։
Ընկերությունը իր բոլոր աշխատակիցներին և կապալառուներին խստագույնս հորդորում է պահպանել անվտանգության բոլոր կանոնները», - նշվում է ընկերության տարածած հաղորդագրությունում։