Նիկոլ Փաշինյանը, Վլադիմիր Պուտինը և Իլհամ Ալիևը հանդես են եկել եռակողմ հանդիպումն ամփոփող հայտարարությամբ
2 րոպեի ընթերցում
![Նիկոլ Փաշինյանը, Վլադիմիր Պուտինը և Իլհամ Ալիևը հանդես են եկել եռակողմ հանդիպումն ամփոփող հայտարարությամբ](http://armenpress.am/resized/480/static/news/b/2021/11/1069266.jpg)
ԵՐԵՎԱՆ, 26 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը,Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը հանդիպման ավարտին հանդես են եկել ամփոփիչ հայտարարությամբ, որը շուտով հասանելի կլինի լրագրողների համար: «Արմենպրես»-ի հաղորդմամբ` այս մասին ՏԱՍՍ-ին հայտնել է ՌԴ նախագահի մամուլի խոսնակ Դմիտրի Պեսկովը,
Ներկայումս Սոչիում ընթանում է Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի հանդիպումը ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հետ:
Մինչ այդ կայացել էր Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինի և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի առանձին հանդիպումը, ինչպես նաև Պուտին-Փաշինյան-Ալիև եռակողմ հանդիպումը:
Սոչիում նոյեմբերի 26-ին եռակողմ հանդիպման մասին ավելի վաղ հաղորդել էր Կրեմլի մամուլի ծառայությունը: Հաղորդագրության մեջ նշվում էր, որ հանդիպման ընթացքում հատուկ ուշադրություն է դարձվելու առևտրատնտեսական և տրանսպորտային կապերի վերականգնման հարցերին: Նշվում էր նաև, որ Փաշինյանը, Պուտինը և Ալիևը կնախանշեն Լեռնային Ղարաբաղում կայունությունն ամրապնդելու և խաղաղ կյանքի հաստատմանն ուղղված հետագա քայլերը: ՀՀ վարչապետն ու Ադրբեջանի նախագահը ևս մեկ հանդիպում կունենան դեկտեմբերի 15-ին՝ Բրյուսելում ԵՄ Արևելյան գործընկերության գագաթնաժողովի շրջանակներում: