Լիրայի ռեկորդային արժեզրկումից հետո Apple-ը դադարեցրել է ապրանքների վաճառքը Թուրքիայում

2 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 24 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Apple ընկերությունը ժամանակավորապես դադարեցրել է իր ապրանքների վաճառքը Թուրքիայում՝ կապված թուրքական լիրայի գրանցած հերթական ռեկորդային անկման հետ: «Արմենպրես»-ի փոխանցմամբ, այս մասին հայտնում է The Apple Post-ը:

Թեպետ Apple-ի առցանց խանութը շարունակում է Թուրքիայում հասանելի լինել, սակայն ընկերությունը թույլ չի տալիս գրանցել որևէ նոր պատվեր կամ ապրանք ավելացնել գնորդի զամբյուղի մեջ:

Թուրքական լիրան նոյեմբերի 23-ին գրանցել է անկման հերթական ռեկորդը. մեկ դոլարի համեմատ լիրան արժեզրկվել է՝ հասնելով 13․5-ի: Վերջին մեկ տարում լիրան արժեզրկվել է մոտ 45 տոկոսով:

Լիրայի կայունացման նպատակով նախորդ շաբաթ Թուրքիայի Կենտրոնական բանկն իջեցրել էր առանցքային տոկոսադրույքներից մեկը: Տոկոսադրույքի իջեցման ակտիվ ջատագովներից է նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը, ով տոկոսադրույքներն անվանում է «ազգի դժբախտությունը»: ԿԲ-ն իր հերթին փորձում է համոզել իշխանություններին, որ տոկոսադրույքների նվազեցումը լուծում չէ, և այն բացասաբար է ազդելու ֆինանսական ցուցանիշների վրա:

Լիրայի անկման ֆոնին թուրքական ընդդիմությունը սկսել է բարձրացնել արտահերթ խորհրդարանական ու նախագահական ընտրություններ անցկացնելու անհրաժեշտության հարցը՝ պնդելով, որ երկրի ներկայիս իշխանություններն ի զորու չեն լուծելու տնտեսական խնդիրները: Էրդողանը, սակայն, բացառել է արտահերթ ընտրությունների հնարավորությունը՝ հայտարարելով, որ դրանք տեղի կունենան իրենց ժամանակին՝ 2023 թվականին:

Հայերեն English Türkçe

«Tour of Armenia»-ն`պատմական իրողություն․ մրցաշարի հաղթողը իտալացի Սիմոնե Ռականին է

Շոտլանդիան, Ուելսը և Հյուսիսային Իռլանդիան Մեծ Բրիտանիայի կազմից դուրս գալու հանրաքվե կպահանջեն․ The Telegraph

Վարչապետը շնորհավորական ուղերձ է հղել Հայաստանի հրեական համայնքին

Հայաստանում առաջիկա մեկ շաբաթվա ընթացքում սպասվում է առանց տեղումների եղանակ

Հրդեհ Երևանի Մոլդովական փողոցում․ հրշեջ-փրկարարները կանխել են կրակի տարածումը

Հայ եղբայրները Գլենդելում փրկել են հրդեհվող ծերանոցի բոլոր բնակիչներին

Նիկոլ Փաշինյանը պատարագի է մասնակցել Մուղնիի Սուրբ Գևորգ եկեղեցում

Փաշինյանը խոստանում է Tour of Armenia հեծանվավազքի միջազգային մրցաշարը դարձնել ամենամյա

Կրեմլում չեն բացառել, որ Ռուսաստան-Ուկրաինա-ԱՄՆ եռակողմ բանակցությունները կարող են վերսկսվել հոկտեմբերին

Իրանական լրատվամիջոցը հրապարակել է Իրանի և Օմանի միջև Հորմուզի նեղուցի վերաբերյալ համաձայնության մանրամասները