Պաշտոնական

Արմեն Սարգսյանը ծննդյան տարեդարձի առթիվ շնորհավորել է Մոսկվայի և Համայն Ռուսիո պատրիարք Կիրիլին

1 րոպեի ընթերցում

Արմեն Սարգսյանը ծննդյան տարեդարձի առթիվ շնորհավորել է Մոսկվայի և Համայն Ռուսիո պատրիարք Կիրիլին

ԵՐԵՎԱՆ, 20 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանը շնորհավորական ուղերձ է հղել Մոսկվայի և Համայն Ռուսիո պատրիարք, Նորին սրբություն Կիրիլին՝ ծննդյան տարեդարձի առթիվ:

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ նախագահի աշխատակազմի հասարակայնության հետ կապերի վարչությունից, ուղերձում մասնավորապես ասվում է.

«Ի սրտե մաղթում եմ Ձեզ քաջառողջություն, նոր, մեծ հաջողություններ Ձեր անխոնջ աշխատանքում՝ ի շահ Ռուսաստանի եղբայրական ժողովրդի, ռուս ուղղափառ եկեղեցու բարգավաճման և հանուն կայուն խաղաղության, միջազգային անվտանգության և կայունության։

Հայ ժողովուրդը բարձր է գնահատում մեր տարածաշրջանում խաղաղության ու փոխըմբռնման հասնելու և Հայ առաքելական եկեղեցու հետ ավանդական կապերի ամրապնդմանն ուղղված Ձեր ջանքերը»։

Կարդացեք հոդվածը` Français
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում