Գնել Սանոսյանը Շիրակի մարզպետարանի աշխատակազմին պաշտոնապես ներկայացրել է նորանշանակ մարզպետին

3 րոպեի ընթերցում

ԳՅՈՒՄՐԻ, 11 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Գնել Սանոսյանն ու նախարարի տեղակալ, Շիրակի նախկին մարզպետ Հովհաննես Հարությունյանը նոյեմբերի 11-ին Շիրակի մարզպետարանի աշխատակազմին, համայնքապետերին, հանրապետական գործադիր մարմինների տարածքային կառույցների ղեկավարներին պաշտոնապես ներկայացրել են Շիրակի նորանշանակ մարզպետ Նազելի Բաղդասարյանին:

Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, Շիրակի մարզպետարանում կայացած հանդիպման ժամանակ ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարը նախ շնորհակալություն է հայտնել նախորդ մարզպետ Հովհաննես Հարությունյանին բարեխիղճ աշխատանքի համար, իսկ նորանշանակ մարզպետին մաղթել հաջողություններ նոր պաշտոնում: «Պարոն Հարությունյանը շատ բարդ շրջանում ստանձնեց պաշտոնը, հետպատերազմյան այդ ծանր ժամանակահատվածում կարողացավ աշխատել և հիմա ուրախ եմ արձանագրելու, որ աշխատանքը շարունակելու է մեզ հետ։ Տիկին Բաղդասարյան, շնորհավորում եմ Ձեզ չափազանց կարևոր ու պատասխանատու աշխատանքի անցնելու առթիվ։ Շատ ուրախ եմ, որ մարզին քաջածանոթ եք և պատգամավոր աշխատած ժամանակահատվածում էլ բարձրացրել եք մարզին հուզող հիմնախնդիրները։ Հիմա Ձեզ հաջողություններ եմ մաղթում և նոր ձեռքբերումներ», - ասել է նա։

Շիրակի մարզպետը շնորհակալություն է հայտնել վստահության և մաղթանքների համար և նշել, որ մեծ պատասխանատվությամբ է ստանձնում նոր պաշտոնը: «Ինձ համար մեծ պատասխանատվություն է ստանձնել Շիրակի մարզպետի պատվաբեր պաշտոնը։ Ես կարծում եմ, որ յուրաքանչյուր մարդ, որ կստանձնի այս պաշտոնը պետք է կարողանա ըստ արժանվույն ծառայել և այդ ծառայությունը կլինի անկեղծության հենքով և ազնիվ աշխատանքով։ Շնորհակալ եմ պարոն Հարությունյանին այս ամիսների ընթացքում հետևողական և նվիրված աշխատանքի համար, մենք միշտ համագործակցել ենք և լիահույս եմ, որ առաջիկայում էլ կշարունակենք մեր համատեղ աշխատանքը։ Ես գիտակցել եմ, որ գալիս եմ խնդրաշատ մարզ և այդ խնդիրների լուծմանը պետք է միտված լինեն իմ ջանքերը։ Ես վստահեցնում եմ, որ հետևողական աշխատանքով կկարողանամ մարզի բնակչության առջև ներկայանալ։ Միայն նվիրումն ու հետևողական աշխատանքը կբերի մեզ արդյունքների», - ընդգծել է մարզպետը։

Նազելի Բաղդասարյանը ներկա համայնքապետերին շնորհավորել է տեղական ինքնակառավարման մարմինների օրվա առթիվ և նշել, որ մշտապես կարևորել է անկախ, անկաշկանդ և ակտիվ գործող ՏԻՄ-երի դերակատարությունը․ «Պետության համար այս կարևոր փուլում, երբ տեղական ինքնակառավարման մարմինների ինստիտուցիոնալ զարգացման փուլում թևակոխում ենք նոր գործընթաց՝ պետք է պատվով հասցնենք ավարտին։ Մեր մարզում սպասվում են ընտրություններ, ես վստահ եմ համատեղ աշխատանքով ամեն ինչ կանենք այդ գործընթացն անխոչընդոտ անցկացնելու և մեր հետագա աշխատանքը կլինի բեղմնավոր։ Քաղաքական առումով կա անհրաժեշտ կամք ոտքի կանգնեցնելու, բայց այդ ամենը հնարավոր չի լինի, եթե չլինի համատեղ աշխատանք»։

Արմենուհի Մխոյան

Հայերեն

Իսրայելի պաշտպանության բանակը հայտարարել է Գազայում ՀԱՄԱՍ-ի երկու ռազմական հրամանատարների սպանության մասին

Ռուսաստանի և Եգիպտոսի նախագահները քննարկել են խոշոր նախագծերի իրականացումը

«Tour of Armenia»-ի երկրորդ օրը շուրջ 177 կմ երկարությամբ երթուղին առաջինը հաղթահարել է իտալացի Ֆեդերիկո Իակոմոնին

Իրանը և Պարսից ծոցի երկրները սեպտեմբերի 14-ին կքննարկեն նավագնացության հարցը Հորմուզում

Հայաստանի և Լեհաստանի ԶՈՒ գլխավոր շտաբների պետերի միջև հանդիպում է կայացել

Մեծ Բրիտանիայի խորհրդարանի ստորին պալատը մերժել է էվթանազիայի մասին օրինագիծը

Ռուսաստանի Դաշնության և Հարավաֆրիկյան Հանրապետության նախագահները հանդիպել են

Կյանքից հեռացել է Նորվեգիայի արքայադուստր Աստրիդը

Հութիները հայտարարել են Կարմիր ծովի ևս վեց շրջան գրավելու մասին

Մանվել Քեշիշյանն ազատվել է ՀՀ վարչապետի աշխատակազմի ռազմավարական հաղորդակցության վարչության պետի պաշտոնից