Հասարակական

«Սյունիքի տարածաշրջանային պետական քոլեջ» ՊՈԱԿ-ի տնօրենին մեղադրանք է առաջադրվել

2 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 5 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ քննչական կոմիտեի Սյունիքի մարզային քննչական վարչությունում իրականացված քննչական և դատավարական այլ գործողությունների արդյունքում պարզվել են «Սյունիքի տարածաշրջանային պետական քոլեջ» ՊՈԱԿ-ի տնօրենի կողմից մի շարք չարաշահումներ կատարելու դեպքի հանգամանքները, որի առթիվ համապատասխան քրեական գործը հարուցվել է ՀՀ գլխավոր դատախազությունում՝ ՀՀ պետական վերահսկողական ծառայության կողմից իրականացված մշտադիտարկման արդյունքում հայտնաբերված անհամապատասխանությունների հիման վրա:

«Քննությամբ ձեռք բերված փաստական տվյալների համաձայն՝ վերոհիշյալ ՊՈԱԿ-ի տնօրենը, 2014թ. սեպտեմբերի 9-ից զբաղեցնելով նշված պաշտոնը, կազմակերպության մի շարք աշխատակիցների հետ նախնական համա­ձայնությամբ, պաշտոնական փաստաթղթերում ներառել է իրականությանը չհամապատասխանող տվյալներ և կազմակերպել ակնհայտ կեղծ գրառումների կատարման գործընթաց. հատկապես որոշ ուսանողների կողմից ուսումնական և քննական պրոցեսին մասնակից չլինելու պարագայում, այդ մասին համապատասխան նշումներ չկատարելով, ստուգման գրքույկներում և դասամատյաններում նշանակվել են գնահատականներ՝ իրավական հիմքեր ստեղծելով նրանց կազմակերպությունից չհեռացնելու համար: Ավելին, քննական շրջանը բարեհաջող ավարտելու վերաբերյալ կեղծ հիմքեր ստեղծելով, ավարտին հասցնելով իր հանցավոր մտադրությունը՝ այդ ուսանողներին ուսման բնականոն ժամկետում տրամադրել է դիպլոմներ»,- «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ գրված է Քննչական կոմիտեի տարածած հաղորդագրության մեջ:

Նշվում է, որ ձեռք բերված բավարար ապացույցների համակցությամբ՝ «Սյունիքի տարածաշրջանային պետական քոլեջ» ՊՈԱԿ-ի տնօրենին մեղադրանք է առաջադրվել: Նրա նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրվել չհեռանալու մասին ստորագրությունը:

Նախաքննությունը շարունակվում է:

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

Հայերեն

Ադրբեջանը կրկին կրակել է Խոզնավարի ուղղությամբ․ վնասվել է բնակելի տուն

Երևանում անցկացվեց ամենամյա ջահերով երթը Ծիծեռնակաբերդի հուշահամալիր

Զելենսկին Ղրիմը Ռուսաստանին հանձնելուց հրաժարվելու մասին հայտարարություններով վնասում է խաղաղ բանակցություններին. Թրամփ

Ստամբուլում երկրաշարժից փլուզվել է լքված շենք, կան տուժածներ

Երևան-Մեղրի ավտոճանապարհին քարաթափում է տեղի ունեցել

Եվրոպական երկրների մի խումբ պատգամավորներ քննադատել են Կայա Կալասի առաջիկա այցն Ադրբեջան

ՀՀ ԱԺ-ում անցկացվել է հանրային աղմուկին վերաբերելի հարաբերությունների կարգավորման հարցով քննարկում

Ֆրանցիսկոս պապին հրաժեշտ տալ ցանկացողները ժամերով սպասում են տաճար մտնելու հնարավորությանը

«Արմավիր» ՔԿՀ բերված սառնարանից հայտնաբերվել են 14 բջջային հեռախոս և այլ արգելված իրեր

Սուրեն Պապիկյանն ու Ֆինլանդիայի դեսպանը քննարկել են պաշտպանության բնագավառում երկկողմ համագործակցությանն առնչվող հարցեր