Հասարակական

Պատմության հետագծով

2 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 4 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ/ԱՐՄԵՆՊՐԵՍ:1429 թ. Ժաննա դ՚Արկն ազատագրում է Սեն-Փյեր-լը-Մությե բնակավայրը:

-1879 թ. ամերիկացի Ջեյմս Ռիթին արտոնագրեց առաջին հաշվիչ դրամարկղային մեքենան:

-1914 թ. գերմանական «Կարլսրուե» հածանավի վրա զինամթերքի պայթյունից զոհվում է 263 մարդ:

-1956 թ. խորհրդային զորքերը մտնում են Բուդապեշտ՝ վերջ տալով հունգարական հեղափոխությանը:

-1970 թ. Սալվադոր Ալյիենդեն ստանձնում է Չիլիի նախագահի պաշտոնը:

-1979 թ. Թեհրանում ուսանողները պատանդ են վերցնում Միացյալ Նահանգների դեսպանատան 90 աշխատակիցների, այդ թվում՝ 53 ամերիկացու:

-1865 թ. ծնվել է դերասան Հովհաննես Աբելյանը: Բեմական գործունեության 54 տարվա ընթացքում Աբելյանը կատարել է շուրջ 500 դեր, եղել է Շիրվանզադեի կերպարների՝ Էլիզբարովի («Պատվի համար», 1905), Ռուստամի, ավելի ուշ՝ Բարխուդարի («Նամուս», 1911), Գիժ Դանիելի («Չար ոգի», 1912) չգերազանցված մարմնավորողը։ Հայ հեղինակների ստեղծած կերպարների աբելյանական լավագույն դերակատարումներից են նաեւ Միքայելը, Պեպոն, Աբիսողոմ աղան:

-1921 թ. ծնվել է Գեորգի Ֆարմանյանցը՝ հայ բալետի արտիստ, բալետմայստեր։ ՌԽՖՍՀ վաստակավոր արտիստ (1951):

-1959 թ. ծնվել է Վարդգես Օվյանը՝ հայ արձակագիր, հրապարակախոս, ԽՍՀՄ գրողների միության անդամ 1988 թվականից, Վազգեն Օվյանի որդին:

-1984 թ. հիմնադրվեց «Dell» ընկերությունը: Համակարգչային սարքակազմի (computer-hardware) ոլորտում գործող ամերիկյան ընկերություն է, որի գլխամասը գտնվում է Տեխաս նահանգի Ռաունդ Ռոք քաղաքում։ Ընկերությունը նախագծում, արտադրում, վաճառում եւ սպասարկում է անձնական համակարգիչներ, սպասարկուներ, տվյալների պահոցներ, ցանցային սարքավորում, անհատական թվային օգնականներ (PDAs), ծրագրային ապահովում, հեռուստատեսային համակարգեր, համակարգչային արտաքին սարքեր եւ այլ նմանատիպ արտադրանք:

-2008 թ. ԱՄՆ-ի պատմության մեջ առաջին անգամ նախագահ ընտրվեց սեւամորթ անձնավորություն՝ Բարաք Օբաման։

Հայերեն

Գեղարքունիքի մարզային գրադարանում միջոցառումներ են իրականացվում «Ազգային գրադարանային շաբաթ» ծրագրի շրջանակներում

Մեկնարկել է «Ազգային գրադարանային շաբաթ» ծրագիրը

ԱՄՆ-ում ինքնաթիռն արտակարգ վայրէջք է կատարել նապաստակին հարվածելու պատճառով

Գավառի պետական համալսարանում կայացել է Հրանուշ Հակոբյանի «Հայրենիք-Սփյուռք գործակցության ուղին. 2008-2018 թվականներ» գրքի շնորհանդեսը

Երևանի երկաթուղային կայարանում բացվել է «Նախաստեղծ Ռուսաստան» լուսանկարչական ցուցահանդեսը

Դատարանը մեղավոր է ճանաչել Ղրղզստանի նախկին նախագահ Աթամբաևին

Ավելի քան 5000 բեռնատար սպասում է ՌԴ-ից Վրաստան սահմանին

Հյուսիսային Կորեան ԱՄՆ-ին «լուրջ հետևանքներով» է սպառնում Հարավային Կորեայի հետ զորավարժությունների պատճառով

Հոլիվուդյան աստղ Վան Դամը դիմել է Պուտինին՝ խաղաղության դեսպան դառնալու առաջարկով

Վահագն Թևոսյանը կազատվի Հանրային հեռարձակողի խորհրդի անդամի պաշտոնից