Հասարակական

Զոհված և անհետ կորած զինծառայողների հարազատները հանդիպել են փոխոստիկանապետ Արա Ֆիդանյանի հետ

1 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 3 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Կառավարության շենքի դիմաց բողոքի ակցիա անցկացնող՝ Արցախյան 44-օրյա պատերազմում զոհված և անհետ կորած զինծառայողների մի խումբ հարազատներ հանդիպել են Հայաստանի ոստիկանության պետի տեղակալ Արա Ֆիդանյանի հետ:

«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ նրանք հանդիպում են պահանջում վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ: Լրագրողների հետ զրույցում հարազատներից մեկն ասաց, որ հանդիպելու են փոխոստիկանապետի հետ հասկանալու համար՝ կարո՞ղ է ոստիկանությունը միջամտել, որպեսզի վարչապետի հետ հանդիպումը կայանա:

Նա նաև հայտնեց, որ իրենք հանդիպում են պահանջում 1 շաբաթից 10 օրվա ընթացքում՝ հարգելով վարչապետի աշխատանքն ու հասկանալով, որ նա աշխատանքային խիտ գրաֆիկ ունի:

Ավելի վաղ վարչապետի հետ հանդիպում պահանջող զոհված և անհետ կորած զինծառայողների հարազատները փակել էին Տիգրան Մեծ պողոտան: Ոստիկանությունը փողոցը բացելու գործողություն էր իրականացրել, սակայն փողոցը բացվել է միայն այն բանից հետո, երբ պայմանավորվածություն է ձեռք բերվել փոխոստիկանապետ Արա Ֆիդանյանի հետ հանդիպման վերաբերյալ:

Հայերեն

Մամիջանյանը Հայաստանի և Ադրբեջանի միջև բանակցություններում միջազգային միջնորդի ներգրավման կարիք է տեսնում

3594 քաղաքացի օգտվել է անհուսալի վարկեր ունեցող անձանց աջակցման ծրագրից. կառավարությունն ավելացնում է ֆինանսավորումը

Ադրբեջանը և Չինաստանը համապարփակ ռազմավարական գործընկերության մասին հայտարարություն են ստորագրել

Հռոմի Ֆրանցիսկոս պապը եկեղեցին վերանորոգելուն միտված որոշումներով նոր էջ բացեց կաթոլիկ եկեղեցու կյանքում. Արամ Ա

Ծանրամարտի կանանց ընտրանու անդամները` ԵԱ-ի փոխչեմպիոնները, գոհ են մրցաշարի արդյունքներից

Պեկինում տեղի է ունեցել Չինաստանի և Ադրբեջանի նախագահների հանդիպումը

Հայաստանում խոսքի ազատության վիճակը և լրագրողների, ԶԼՄ-ների իրավունքների խախտումները

ՀՀ կառավարության նիստ

ԱՄՆ-ն թույլ չի տա ՀԱՄԱՍ-ին մասնակցել Գազայի հետպատերազմյան կառավարմանը. Թրամփ

Չինական ապրանքների նկատմամբ մաքսատուրքերը «զգալիորեն կնվազեն». Թրամփ