Պեկինում տեղի է ունեցել Չինաստանի և Ադրբեջանի նախագահների հանդիպումը
1 րոպեի ընթերցում

Պեկինում տեղի է ունեցել Չինաստանի նախագահ Սի Ծինփինի և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հանդիպումը։
«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հայտնում են ադրբեջանական լրատվամիջոցները։
Նշվում է, որ ապրիլի 23-ին տեղի է ունեցել պետական այցով Չինաստանում գտնվող Իլհամ Ալիևի դիմավորման պաշտոնական արարողությունը։
Դիմավորման պաշտոնական արարողությունից հետո կայացել է Չինաստանի և Ադրբեջանի նախագահների հանդիպումը՝ ընդլայնված կազմերով։