Մերձավոր Արևելք

ԱՄՆ-ն թույլ չի տա ՀԱՄԱՍ-ին մասնակցել Գազայի հետպատերազմյան կառավարմանը. Թրամփ

2 րոպեի ընթերցում

ԱՄՆ-ն թույլ չի տա ՀԱՄԱՍ-ին մասնակցել Գազայի հետպատերազմյան կառավարմանը. Թրամփ

ԱՄՆ-ն թույլ չի տա, որ ​​պաղեստինյան ՀԱՄԱՍ շարժումն ապագայում մասնակցի Գազայի հատվածի կառավարմանը։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին Սպիտակ տանը լրագրողների հետ զրույցում հայտարարել է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը։ 

Սպիտակ տան ղեկավարին հարց են ուղղել՝ արդյոք ԱՄՆ-ն կխոչընդոտի ՀԱՄԱՍ-ին որևէ դեր խաղալ Գազայի հետպատերազմյան կառավարման մեջ։ 

«Մենք ՀԱՄԱՍ-ին թույլ չենք տա դա անել, և մենք կտեսնենք, թե ինչ կլինի Գազայի հետ, բայց մենք մեծ առաջընթաց ենք գրանցել Մերձավոր Արևելքում», - լրագրողների հետ հարցուպատասխանի տեսանյութն է տարածել LiveNOW from Fox-ը։

«Այդ օրվա, այդ հատուկ օրվա՝ 2023 թվականի հոկտեմբերի 7-ի իրադարձությունները երբեք չպետք է տեղի ունենային։ Դրանք երբեք տեղի չէին ունենա, եթե ես լինեի նախագահ, բայց մենք կդադարեցնենք այս իրավիճակը», - ասել է ԱՄՆ առաջնորդը։ 

Իրավիճակը Մերձավոր Արևելքում կտրուկ վատթարացել է 2023 թվականի հոկտեմբերի 7-ին Գազայի հատվածից Իսրայելի տարածք ՀԱՄԱՍ-ի զինված կողմնակիցների ներխուժումից հետո, որն ուղեկցվել է սահմանամերձ բնակավայրերի բնակիչների սպանություններով և պատանդներ վերցնելով։ Հարձակման հետևանքով շուրջ 1200 մարդ է զոհվել, 250 մարդ՝ գերեվարվել։

Ի պատասխան՝ Իսրայելը ռազմական գործողություն է սկսել անկլավում՝ նպատակ ունենալով ոչնչացնել ՀԱՄԱՍ-ի ռազմական և քաղաքական կառույցները և ազատել բոլոր պատանդներին։ Գազայի հատվածում մարտերի ընթացքում մինչև այժմ զոհվել է ավելի քան 51 200 պաղեստինցի, վիրավորվել՝ մոտ 117 000-ը։

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
contact@armenpress.am
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում