Մերձավոր Արևելք

Սաուդյան Արաբիայում մեկնարկել է Թրամփի և աշ-Շարաայի հանդիպումը

1 րոպեի ընթերցում

Սաուդյան Արաբիայում մեկնարկել է Թրամփի և աշ-Շարաայի հանդիպումը

Սաուդյան Արաբիայի մայրաքաղաք Էր Ռիադում մեկնարկել է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի և Սիրիայի անցումային շրջանի նախագահ Ահմեդ աշ-Շարաայի հանդիպումը։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հաղորդել է Al Arabia հեռուստաալիքը՝ առանց լրացուցիչ մանրամասների։

Ավելի վաղ տեղեկություններ էին տարածվել, որ ԱՄՆ նախագահը մայիսի 14-ին կհանդիպի իր սիրիացի գործընկերոջ հետ Էր Ռիադում կայանալիք Պարսից ծոցի երկրների և ԱՄՆ-ի գագաթնաժողովից առաջ։

Տեղեկություններ կան նաև, որ ԱՄՆ պետքարտուղար Մարկո Ռուբիոն իր հերթին հանդիպում կանցկացնի սիրիացի գործընկերոջ հետ։

ԱՄՆ նախագահը մայիսի 13-ին հայտարարել է Սիրիայի նկատմամբ պատժամիջոցները վերացնելու մտադրության մասին՝ այդ երկրին հետագա առաջընթացի և բարգավաճման հասնելու հնարավորություն տալու նպատակով՝ նշելով, որ իր վարչակազմն առաջին քայլն է արել Սիրիայի հետ հարաբերությունները կարգավորելու ուղղությամբ։

Կարդացեք հոդվածը` Englishქართული
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում