Քաղաքականություն

«Առուշ Առուշանյան» դաշինքի ձայները պակասել են 1-ով, ՔՊ-ի ձայներն ավելացել են 9-ով. ԿԸՀ-ն ավարտել է վերահաշվարկը

2 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 20ՀՈԿՏԵՄԲԵՐԻ,ԱՐՄԵՆՊՐԵՍ:Թիվ 34 տարածքային ընտրական հանձնաժողովը հոկտեմբերի 20-ին, ժամը 16.00-ին ավարտել է 2021 թվականի հոկտեմբերի 17-ին կայացած տեղական ինքնակառավարման մարմինների ընտրությունների քվեարկության արդյունքների վերահաշվարկի աշխատանքները:

«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հայտնում են Կենտրոնական ընտրական հանձնաժողովից, մանրամասնելով, որ վերահաշվարկվել է ընդհանուր թվով 9 տեղամասերի քվերակության արդյունքները՝ 7-ը Տաթև համայնքում և մեկական Գորիս և Տեղ համայնքներում։

Նշվում է, որ վերահաշվարկի աշխատանքներին ներկա են գտնվել համապատասխան տեղամասային ընտրական հանձնաժողովների նախագահները, քարտուղարները, իսկ առանձին դեպքերում՝ նաև տեղամասային հանձնաժողովների անդամները, յուրաքանչյուր կուսակցությունից մեկական վստահված անձինք, երկու զանգվածային լրատվության միջոցների ներկայացուցիչներ և տեղական դիտորդներ:

Վերահաշվարկի արդյունքում հստակեցվել է, որ Գորիս համայնքում «Առուշ Առուշանյան» կուսակցությունների դաշինքի կողմ ձայները պակասել են 1-ով, իսկ անվավեր քվեաթերթիկներն ավելացել են 1-ով։

Տեղ համայնքում «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության կողմ ձայները ավելացել են 1-ով, չօգտագործված ինքնասոսնձվող դրոշմանիշերի թիվը շտկվել է և անճշտությունների չափը պակասել է 100-ով։

Տաթև համայնքում՝ վերահաշվարկ իրակացված բոլոր յոթ տեղամասերի արդյունքների հանրագումարում «Ապրելու երկիր» կուսակցության կողմ ձայները չեն փոփոխվել, «Շանթ դաշինք» ազգայնական կուսակցության կողմ ձայները ավելացել են 3-ով և «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության կողմ ձայները ավելացել են 8-ով: Անվավեր քվեաթերթիկների թիվը պակասել է 11-ով, անճշտությունների չափն ավելացել է 3-ով։

Հայերեն

Հայաստան-Վրաստան սահմանին 3․3 մագնիտուդով երկրաշարժ է գրանցվել

Պակիստանը հայտարարել է, որ ունի այն ամենը, ինչն անհրաժեշտ է պաշտպանվելու համար

Հայաստանն իր ռազմավարությունը կշարունակի այնքան ժամանակ, մինչև ստորագրվի խաղաղության համաձայնագիրը. Փաշինյան

Պարեկներն ապրիլի 21-ից 28-ը Երևանում հայտնաբերել են 4 073, մարզերում՝ 13 960 խախտում

SIL Insurance-ը նշեց իր 25-ամյակը՝ վերաբրենդավորումով ազդարարելով նոր մեկնարկ

Ռուսաստանի Դաշնության հետ Հայաստանի հարաբերությունները հիմնվում են և պետք է հիմնվեն փոխադարձ հետաքրքրությունների վրա. Նիկոլ Փաշինյան

Բեռտա Մարտիրոսյանի լուսանկարները մեկ շաբաթ շարունակ ներկայացվելու են Կենսաբազմազանության մասին ՄԱԿ-ի կոնվենցիայի պաշտոնական էջում

Էստոնիան կաջակցի Հայաստանին ԵՄ-ի հետ հարաբերությունները խորացնելու գործընթացում

Նիկոլ Փաշինյանը և Քրիստեն Միխալը քննարկել են Հայաստան-Էստոնիա բազմակողմ հարաբերությունների զարգացման հեռանկարները

Էստոնիայի վարչապետը հույս է հայտնել, որ Հայաստանի ու Ադրբեջանի միջև խաղաղության պայմանագիրը շուտով կստորագրվի