Վրաստան

Հայաստան-Վրաստան սահմանին 3.3 մագնիտուդով երկրաշարժ է գրանցվել

1 րոպեի ընթերցում

Հայաստան-Վրաստան սահմանին 3.3 մագնիտուդով երկրաշարժ է գրանցվել

Հայաստան-Վրաստան սահմանին ապրիլի 29-ին 3․3 մագնիտուդով երկրաշարժ է գրանցվել։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հայտում են ՀՀ փրկարար ծառայությունից։ 

«Սույն թվականի ապրիլի 29-ին տեղական ժամանակով ժամը 03:40-ին (Գրինվիչի ժամանակով ժամը 23։40-ին) ՀՀ ՆԳՆ Սեյսմիկ պաշտպանության տարածքային  ծառայության սեյսմոլոգիական ցանցի կողմից գրանցվել է  հյուսիսային լայնության 41.10⁰ և արևելյան երկայնության 43.90⁰ աշխարհագրական կոորդինատներով Վրաստան-Հայաստան սահմանային գոտի՝ Բավրա գյուղից 8 կմ հարավ-արևելք, օջախի 10 կմ խորությամբ 3.3 մագնիտուդով երկրաշարժ։

Էպիկենտրոնային գոտում ստորգետնյա ցնցման ուժգնությունը կազմել է 4-5 բալ»,- նշված ՝ Փրկարար ծառայության տարածած հաղորդագրության մեջ։ 

Երկրաշարժը զգացվել է Շիրակի մարզի Բավրա, Սարագյուղ, Ղազանչի և Մեծ Սեպասար գյուղերում՝ 3 բալ ուժգնությամբ։

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում