Պաշտոնական

Ալեն Սիմոնյանն ընդունել է ՄԱԶԾ «Նոր Հայաստան` ժամանակակից խորհրդարան» ծրագրի ներկայացուցիչներին

2 րոպեի ընթերցում

Ալեն Սիմոնյանն ընդունել է ՄԱԶԾ «Նոր Հայաստան` ժամանակակից խորհրդարան» ծրագրի ներկայացուցիչներին

ԵՐԵՎԱՆ, 12 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը հոկտեմբերի 12-ին ընդունել է ՄԱԶԾ «Նոր Հայաստան` ժամանակակից խորհրդարան» ծրագրի ներկայացուցիչներին:

«Ալեն Սիմոնյանը կարեւորել է կառույցի հետ ՀՀ Ազգային Ժողովի արդյունավետ համագործակցությունը` ուղղված Ազգային ժողովի ինստիտուցիոնալ կարողությունների զարգացմանը: Խորհրդարանի ղեկավարն ընդգծել է համատեղ ծրագրեր իրականացնելու միջոցով փոխգործակցությունն ընդլայնելու անհրաժեշտությունը»,- «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ տեղեկացնում են ՀՀ ԱԺ-ից:

Հայաստանում ՄԱԶԾ մշտական ներկայացուցիչ Նաթիա Նաթսվլիշվիլին, շնորհակալություն հայտնելով ընդունելության համար, վերահաստատել է խորհրդարանի կարողությունների հզորացմանը եւ խորհրդարանական շրջանակներում իրականացվող բարեփոխումներին կառույցի կողմից տարբեր ձեւաչափերով աջակցության պատրաստակամությունը:

Նշվել է, որ կառույցն աջակցում է Հայաստանի կառավարությանը, Ազգային ժողովին` զարգացնելու նոր կարողություններ բարեփոխումներ իրականացնելու համար, ինչը կնպաստի առավել արդյունավետ աշխատանքին, ինստիտուտների եւ ընտրված ներկայացուցիչների հաշվետվողականության բարձրացմանը:

Զրուցակիցները քննարկել են ընթացիկ ծրագրերին վերաբերող հարցեր եւ մի շարք ուղղություններով համագործակցության նոր հնարավորությունները:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում