Հայաստան

Երեմյան կաթնամթերքը հասանելի է ԱՄՆ-ում

1 րոպեի ընթերցում

Երեմյան կաթնամթերքը հասանելի է ԱՄՆ-ում

Երեմյան կաթնամթերքի բնական տեսականին, մասնավորապես՝ լոռի, չանախ, հորած, թել, հալած պանիրները և սերուցքային կարագն արդեն հասանելի են Կալիֆոռնիա, Նևադա, Յուտա, Վաշինգսթոն և Մասաչուսեթս նահանգների հայկական խանութներում։

Երեմյան կաթնամթերքը ստացվում է Հայաստանում ամենամեծ սեփական ֆերմայի կաթից՝ Սերմից սեղան հայեցակարգով։ Կերերի արտադրությունից մինչև կենդանիների խնամք, առողջություն, փակ շղթայով կաթի ստացում, տեղափոխում գործարան, արտադրության կազմակերպում և առաքում սուպերմարկետներ․ ամբողջն իրականացվում է ընկերության կողմից։ Ի դեպ, Երեմյան կաթնամթերքի գործարանը եզակի է Հայաստանում FSSC 22000 սննդի անվտանգության  միջազգային սերտիֆիկացմամբ։

Հենց այս գործարանում արատահանվող տեսականին փաթեթավորվում է և ուղարկվում է ԱՄՆ՝ անարատ կաթնամթերքի իրական համը փոխանցելով հայ համայնքի ներկայացուցիչներին։

Վայելեք Երեմյան կաթնամթերքը՝ հարուստ վիտամիններով և սպիտակուցներով։

Կաթը սեր է։

 

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում