Ձեր գործը մնայուն է, ապագայամետ և լուսավոր. Սուրեն Պապիկյանը շնորհավորել է Ուսուցչի օրվա առթիվ

3 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 5 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Փոխվարչապետ Սուրեն Պապիկյանն Ուսուցչի օրվա առթիվ շնորհավորական ուղերձ է հղել: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ ուղերձի մեջ, մասնավորապես, ասված է.

«Հարգելի՛ ուսուցիչներ, սրտանց շնորհավորում եմ ձեզ Ուսուցչի օրվա կապակցությամբ: Ուսուցչի մասնագիտությունը մշտապես արժևորվել և պատշաճորեն գնահատվել է մեր հասարակության մեջ: Դրանով պայմանավորված՝ մեծ է թե՛ ուսուցչի անձի, թե՛ մասնագետի նկատմամբ հարգանքը: Ուսուցիչը կրում է հասարակության մեջ ամենապատվաբեր աշխատանքի բեռը՝ կրթել ու դաստիարակել մատաղ սերնդին, դարձնել նրան պատասխանատու և անկոտրում քաղաքացի: Ուսուցիչն է, որ իր ամենօրյա աշխատանքով պայմանավորում է մեր պետության վաղվա օրը, նրա տված գիտելիքով է կառուցվում մեր պետության ապագան, նրա կրթած սերնդով են կերտվելու մեր ապագայի հաղթանակները:

Այսօր Հայաստանը կրթության և գիտության բնագավառի ընդգրկուն բարեփոխումների նոր փուլում է, որտեղ ելակետը մրցունակ գիտելիքն է, միջազգային ստանդարտներին ձգտելը և որակյալ մասնագիտական ռեսուրսի ապահովումը: Այդ նպատակին է ծառայում նաև ՀՀ կառավարության հանձնառությունը՝ ապահովել անհրաժեշտ պայմաններ կրթության գործի կազմակերպման համար: Այդ համատեքստում ուզում եմ ընդգծել, որ ՀՀ-ում լայնորեն ընթանում են սեյսմակայուն նոր դպրոցների շինարարություններ, իսկ Կառավարությունը 2021-2026թթ. հնգամյա ծրագրում հանձն է առել իրականացնելու 300 դպրոցի և 500 մանկապարտեզի կառուցման ու նորոգման աշխատանքներ:

Ժամանակակից աշխարհում առաջատարությունը պատկանում է նոր տեխնոլոգիաներին, նոր հղացմանը և նոր մտքին, որի առաջին սերմանողը մանկավարժական հանրույթն է՝ միաժամանակ աշակերտի մեջ ուսման հանդեպ սեր արթնացնողն ու գիտելիքի ծարավը հագեցնողը: Համոզված եմ՝ մեր ձեռնարկած կրթական բարեփոխումները տալու են իրենց դրական արդյունքները, և այդ համատեքստում ավելի է ընդգծվելու ուսուցչի դերակատարությունն ինչպես կրթության բնագավառում, այնպես էլ մեր հանրային հարաբերություններում:

Սիրելի՛ ուսուցիչներ, վերստին շնորհավորում եմ մասնագիտական տոնի կապակցությամբ՝ մաղթելով քաջառողջություն, երջանկություն և մասնագիտական նորանոր նվաճումներ: Ձեր գործը մնայուն է, ապագայամետ և լուսավոր: Այդ պատվելի առաքելության մեջ, համոզված եմ, ամեն օր ներդնելու եք հավելյալ ջանքեր՝ զգալով հանրային խոշոր պատասխանատվություն: Ի հեճուկս ներկայումս ստեղծված դժվարին պայմանների՝ վստահ եմ, որ ձեր եռանդի ու նվիրումի արդյունքում ունենալու ենք հայրենասեր, ինքնավստահ ու կրթված սերունդ, որը պատրաստ կլինի դիմագրավել օրվա մարտահրավերներին և լինել սեփական երկրի արժանի քաղաքացի:

Հայերեն

«Արարատ-Արմենիա»-ն «Շեմրոկ Ռովերս»-ի դեմ երկրորդ խաղում էլ հավատարիմ կմնա հաղթական խաղաոճին

Զինծառայողի մահվան դեպքի առթիվ նախաձեռնվել է քրեական վարույթ

«Արարատ-Արմենիա»-ն Երևանում հաղթեց իռլանդական «Շեմրոկ Ռովերս»-ին

Կենսաչափական նոր համակարգի ներդնումը նաև պետության թռիչքաձև զարգացման նոր նշաձող սահմանելու մասին է․ ՀՀ ՆԳ նախարար

Ֆրանսիայի օրենսդիրները հաստատել են մանկապիղծների ցմահ ազատազրկման մասին նախաձեռնությունը

Հայաստանի բասկետբոլի մինչև 18 տարեկանների ընտրանին հաղթանակով է մեկնարկել ԵԱ-ում

ԱՄՆ նախագահն անհրաժեշտության դեպքում պատրաստ է կապ հաստատել «Հեզբոլլահի» հետ

Թրամփը չի բացառում իրանական ենթադրյալ միջուկային օբյեկտին հարված հասցնելը

ԱՄՆ-ն առայժմ շահագրգռված չէ Իրանի հետ հանդիպմամբ. Դոնալդ Թրամփ

Կարեն Կարագուլյանը կխաղա օսկարակիր արտիստների մասնակցությամբ «Պոզիտանո» ֆիլմում