Քաղաքականություն

Վրաստանի վարչապետը Հայաստանին ու Ադրբեջանին առաջարկել է «Թբիլիսյան հարթակը»

1 րոպեի ընթերցում

Վրաստանի վարչապետը Հայաստանին ու Ադրբեջանին առաջարկել է «Թբիլիսյան հարթակը»

ԵՐԵՎԱՆ, 27 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: 44-օրյա պատերազմի մեկնարկի տարելիցի օրը՝ սեպտեմբերի 27-ին, Վրաստանի վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլին Հայաստանին և Ադրբեջանին միջնորդություն է առաջարկել: «Արմենպրես»-ի փոխանցմամբ, այս մասին հայտնում է «ВЗГЛЯД» պարբերականը:

«Առաջարկում ենք հարթակ, որը ծրագրում ենք ստեղծել Թբիլիսիում»,- ճեպազրույցի ժամանակ հայտարարել է Վրաստանի վարչապետը: Նա հիշեցրել է, որ վրացական կողմի միջնորդությամբ էր հնարավոր դարձել հունիսին 15 հայ ռազմագերիների վերադարձը Հայաստան, ինչի դիմաց հայկական կողմն Ադրբեջանին էր հանձնել ականապատ տարածքների քարտեզ:

«Սա հաջող միջնորդության աննախադեպ դեպք էր»,- նշել է Ղարիբաշվիլին:

Նա հայտնել է, որ Վրաստանը մտադիր է շարունակել ջանքերն այս ուղղությամբ, որպեսզի նման նախաձեռնություններն ունենան «պերմանենտ ձև և բնույթ»:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
contact@armenpress.am
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում