ՊԵԿ աշխատակիցների նկատմամբ բռնություն գործադրելու կասկածանքով ձերբակալվել է Ագարակ քաղաքի բնակիչը

2 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 27 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ պետական եկամուտների կոմիտեի մաքսանենգության դեմ պայքարի վարչության Սյունիքի տարածքային բաժնից 2021թ. սեպտեմբերի 25-ին հաղորդում է ստացվել այն մասին, որ նույն օրը, ժամը 16:00-ի սահմաններում, «Մեղրի մաքսային անցակետ»-ի մաքսային զննման գոտում քաղաքացին խոչընդոտել է ավտոմեքենան զննության ենթարկելու գործողությանը, վիճաբանել ՀՀ պետական եկամուտների կոմիտեի մաքսանենգության դեմ պայքարի վարչության Սյունիքի տարածքային բաժնի աշխատակիցների հետ, այնուհետև եղբոր հետ միասին ձեռքերով ու ոտքերով հարվածներ հասցրել աշխատակիցներին՝ պատճառելով մարմնական վնասվածքներ:

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացնում են ՀՀ քննչական կոմիտեից, դեպքի առթիվ նյութերի նախապատրաստմամբ պարզվել է իշխանության ներկայացուցիչներ հանդիսացող, իրենց ծառայողական պարտականությունները կատարող ՊԵԿ աշխատակիցների նկատմամբ ոչ վտանգավոր բռնություն առերևույթ գործադրած անձանց ինքնությունը, ովքեր Սյունիքի մարզի Ագարակ քաղաքի բնակիչներ են, եղբայրներ:

Փաստի առթիվ ՀՀ ոստիկանության Մեղրիի բաժնում հարուցվել է քրեական գործ:

Եղբայրներից մեկը ձերբակալվել է՝ իշխանության ներկայացուցչի նկատմամբ բռնություն գործադրելու կասկածանքով: Ձեռնարկվում են միջոցառումներ՝ մյուսին հայտնաբերելու ուղղությամբ:

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

Հայերեն

Նիկոլ Փաշինյանը և Արտեմ Փաթափությանը քննարկել են գիտության ոլորտի զարգացմանը վերաբերող հարցեր

ԵՄ որևէ երկիր Հայաստանի առջև որևիցե երկրի հետ կապը խզելու պահանջ չի դրել․ ՀՀ ԱԺ նախագահ

ՊԵԿ-ը նոր պարզաբանում է ներկայացրել եկամուտների հայտարարագրման գործընթացի վերաբերյալ

ՀՀ և Թայլանդի վարչապետները հեռանկարային են համարել համագործակցությունը բարձր տեխնոլոգիաների, զբոսաշրջության, առևտրի, կրթության ոլորտներում

Վարչապետ Փաշինյանը փետրվարի սկզբին կայցելի ԱՄՆ

ԱԺ նախագահի համոզմամբ` Եվրոպա-Բալթյան երկրներ ձևաչափի քննարկումը դրական ազդեցություն կունենա Հայաստանի նախաձեռնած խաղաղության գործընթացի համար

Գեղարքունիքի մարզի Ծակքար գյուղ այրվել է մոտ 300 հակ անասնակեր

ՀՀ և Խորվաթիայի վարչապետները քննարկել են երկկողմ օրակարգի ընդլայնմանը վերաբերող հարցեր

Ավինյանը ներկայացրել է Երևանի հասարակական տրանսպորտի համար վճարման երեք տարբերակները

Ազատությունից զրկման վայրերում մահերի, ինքնասպանությունների և ինքնավնասումների դեպքերի աճը խիստ մտահոգիչ է. ՀՀ ՄԻՊ Մանասյան