Պատմության հետագծով

2 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ,24ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ/ԱՐՄԵՆՊՐԵՍ: 1940 թ. սեպտեմբերի 24-ին ծնվել է Արիկ Ալեքսանյանը՝ հայ ֆիզիկոս (մահ.՝ 2006 թ.)։

-1941 թ. սեպտեմբերի 24-ին Երկրորդ համաշխարհային պատերազմի ժամանակ ԽՍՀՄ-ը միացավ Ատլանտյան խարտիային։

-1948 թ. սեպտեմբերի 24-ին ստեղծվեց «Հոնդա» ընկերությունը։

-1960 թ. սեպտեմբերի 24-ին ԱՄՆ-ում ջուր իջեցվեց առաջին ատոմային սուզանավը՝ «USS Enterprise (CVN-65)»-ը։

-1996 թ. սեպտեմբերի 24-ին Միավորված ազգերի կազմակերպության գլխավոր ասամբլեայում ստորագրման համար բացվեց Ատոմային փորձարկումների արգելման մասին համաձայնագիրը։

-1852 թ. սեպտեմբերի 24-ին տեղի ունեցավ դիրիժաբլով առաջին թռիչքը։

-1896 թ. սեպտեմբերի 24-ին ծնվել է Ֆրենսիս Սքոթ Ֆիցջերալդը՝ ամերիկացի նշանավոր գրող (մահ.՝ 1940 թ.)։

-1916 թ. սեպտեմբերի 24-ին Հովհաննես Այվազովսկու թոռ օդաչու Կոնստանտին Արցեուլովը պատմության մեջ առաջին անգամ ինքնաթիռով ոլորապտույտ կատարեց։

-1878 թ. սեպտեմբերի 24-ին ծնվել է Եղիշե Թադեւոսյանը՝ հայ գեղանկարիչ։ ՀԽՍՀ արվեստի վաստակավոր գործիչ (1935)։ Վրաստանի գեղարվեստի ակադեմիայի հիմնադիրներից (1923) եւ առաջին պրոֆեսորներից։ Թադեւոսյանի անունով Երեւանում կոչվել է փողոց, Էջմիածնում՝ գեղարվեստի դպրոց, 2015 թ. Երեւանի Շենգավիթ վարչական շրջանում բացվել է գեղանկարչի կիսանդրին:

-1923 թ. սեպտեմբերի 24-ին ծնվել է Էդվարդ Ջրբաշյանը՝ հայ գրականագետ, բանասիրական գիտությունների դոկտոր (1965), պրոֆեսոր (1967), ՀԽՍՀ ԳԱ ակադեմիկոս (1982), ՀԽՍՀ գիտության վաստակավոր գործիչ (1970)։ Խմբագրել է «Սովետական գրականություն», «Բանբեր Երեւանի համալսարանի» հանդեսները, գլխավորել է ԳԱ Մանուկ Աբեղյանի անվան գրականության ինստիտուտի գրականության տեսության բաժինը եւ ԵՊՀ գրականության տեսության եւ գեղագիտության ամբիոնը։

-1924 թ. սեպտեմբերի 24-ին ծնվել է Լեւոն Կոջոյանը՝ հայ նկարիչ:

Ա. Հ.

Հայերեն

ԱՄՆ-ը չի նախատեսում նվազեցնել ռազմական ներկայությունը Եվրոպայում. Պենտագոն

Իսրայելը կվերսկսի ռազմական գործողությունները, եթե ՀԱՄԱՍ-ն ազատ չարձակի պատանդներին

Պաշտոնական Դամասկոսը հայտնել է սիրիական ապրանքների նկատմամբ սահմանափակումները վերացնելու Թուրքիայի որոշման մասին

ՀՀ ԱԳ նախարարությունում քննարկվել է ՀՀ-ԵՄ մուտքի արտոնագրերի դյուրացման մասին համաձայնագրի կիրարկումը

OpenAI-ի ղեկավարը կարեկցանք է հայտնել Մասկին

Սուրեն Պապիկյանը Հնդկաստանի գործընկերոջ հետ քննարկել է համագործակցության ընդլայնման հնարավորությունները

Փրկարարները Երևանյան լճից դուրս են բերել քաղաքացու դին

ԱՄՆ-ը զինվորականներ չի ուղարկի Ուկրաինա

Հունգարիան Ուկրաինայի փոխարեն կաջակցի Լիբանանին

Ակադեմիական միջավայրում առաջխաղացումը պետք է հիմնված լինի բացառապես արժանիքների վրա․ Ժաննա Անդրեասյանը հանդիպել է կին գիտնականներին