Մշակույթ

Վայոց Ձորի սահմանամերձ Խաչիկ գյուղում անցկացվեց ավանդական Գաթայի փառատոնը. այցելուները սիրահարվում են գյուղին

3 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 19 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Քաղցրահամ մրգեր, գինիներ, ավանդական ուտեստներ, հայկական բերք ու բարիք և իհարկե օրվա խորհրդանիշ դարձած անուշաբույր գաթա: Վայոց Ձորի մարզի սահմանամերձ Խաչիկ գյուղում անցկացվեց արդեն ավանդական դարձած Գաթայի 7-րդ փառատոնը (առաջինն անցկացվել է 2014-ին):

«Արմենպրես»-ի թղթակցի տեղեկացմամբ՝ փառատոնի ամենահամով պահը` օրվա խորհրդանիշ մեծ տրամագծով կլոր գաթայի կտրելու հանդիսավոր արարողությունն ու հյուրասիրություն էր: Այնուհետև ներկայացվեցին համայնքին հատուկ ազգային երգն ու պարը, որը ավելի համ ու հոտ տվեց ու ամբողջացրեց փառատոնը:

Խաչիկ գյուղի քահանա Տեր Հովհաննես Մաթևոսյանը նշեց, որ գաթան համարվում է Խաչիկ գյուղի խորհրդանիշը. «Գաթան շրջանաձև է և խորհրդանշում է հավերժությունը: Պետք է նշեմ, որ գաթան դեռևս հին ժամանակներից շատ օգտագործելի է եղել մեր պապերի կողմից, քանի որ ձիերով կամ ավանակներով երկար ճանապարհ գնալու համար նրանց պետք է եղել մի ուտելիք, որը շուտ չի փչանա և կլինի քաղցր: Իսկ արդեն 7-րդ փառատոնի խորհուրդը հենց այն է, որ այս գաթայի հավերժությունը շեշտված է հենց փառատոնի միջոցով»:

Տեր Հովհաննեսը կարևորեց փառատոնի դերը, քանի որ այդ օրը գյուղը բաց է ամբողջ աշխարհի համար և գյուղացիները հնարավորություն ունեն շփվել ոչ միայն մեր հայրենակիցների, այլ նաև շատ զբոսաշրջիկների հետ, ինչի արդյունքում սկսում է աշխուժանալ հյուրատնային բիզնեսը: Մարդիկ հյուրընկալում են զբոսաշրջիկներին, պահում են, հյուրասիրում և սովորեցնում են ազգային արժեքները: Նրա խոսքով՝ փառատոնը դառնում է կետ, որի շնորհիվ մարդիկ գալիս են Խաչիկ, սիրահարվում են գյուղին և սկսում ավելի հաճախ գալ:

Վայոց Ձորի մարզի Խաչիկ գյուղի վարչական ղեկավար Հովիկ Սմբատյանը վստահեցրեց, որ փառատոնը շատերի համար սպասված միջոցառում է՝ թէ՛ գյուղացիների, թէ՛ այցելուների։

«Քանի որ Խաչիկը 21 կիլոմետր հեռու է մոտակա գյուղից, դա ինքնին խոչընդոտ է ստեղծում, որպեսզի գյուղացիները իրենց ապրանքները կարողանան վաճառել, իսկ այս տոնը նպաստում է, որ բնակիչները իրենց ամբողջ տարվա ստեղծած բերքն ու բարիքը ներկայացնեն: Գյուղում արդեն սկսել է զարգանալ հյուրատնային տնտեսությունը: Շատերն արդեն լիարժեք պատրաստ են ընդունելու զբոսաշրջիկներին և գնալով ավելի են շատանում մարդիկ, որոնք ներգրավվում են այս ոլորտ»,- ասաց Հովիկ Սմբատյանը:

Նա հայտնեց նաև, որ կորոնավիրուսը և պատերազմը, ցավոք, խոչնդոտ հանդիսացան, բայց կարծում է, որ այս տարի կարողացել են նոր տողից լավ ու դրական սկսել:

Հեղինակ՝ Գայանե Գաբոյան

Հայերեն Русский

Օսմանյան կայսրության գոյության վերջին շրջանում հայ ժողովրդի մի զգալի հատված բնաջնջվեց իր ազգային պատկանելության հիմքով. ՀՀ ԱԳՆ հայտարարությունը

Այսօր մենք ոգեկոչում ենք Հայոց ցեղասպանության անմեղ զոհերի հիշատակը. Նիկոլ Փաշինյան

Սադրիչ եւ հրահրող գործելակերպ. Փաշինյանը դատապարտում է Ադրբեջանի ու Թուրքիայի դրոշների այրումը

Հարգանքի տուրք Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին. ուղիղ միացում Ծիծեռնակաբերդից

Ապրիլի 24-ը կարևոր է ոչ միայն հայերի, այլև արդարության բոլոր կողմնակիցների համար. Բերնար Քուլի

Թուրքիայի կողմից Հայոց ցեղասպանության ժխտումն այդ հանցագործության շարունակությունն է. Կոստաս Մավրիդես

Աշխարհասփյուռ հայությունը հիշատակում է Հայոց ցեղասպանության 110-րդ տարելիցը

Ադրբեջանը կրկին կրակել է Խոզնավարի ուղղությամբ․ վնասվել է բնակելի տուն

Երևանում անցկացվեց ամենամյա ջահերով երթը Ծիծեռնակաբերդի հուշահամալիր

Զելենսկին Ղրիմը Ռուսաստանին հանձնելուց հրաժարվելու մասին հայտարարություններով վնասում է խաղաղ բանակցություններին. Թրամփ