Քաղաքականություն

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը ժամանեց Դուշանբե

1 րոպեի ընթերցում

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը ժամանեց Դուշանբե

ԴՈՒՇԱՆԲԵ, 15 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Վարչապետ Նիկոլ Փաշինյանն աշխատանքային այցով ժամանեց Տաջիկստանի մայրաքաղաք Դուշանբե։ «Արմենպրես»-ի հաղորդմամբ` վարչապետին դիմավորեցին Տաջիկստանի վարչապետ Կոխիր Ռոսուլզոդան և Արտաքին գործերի փոխնախարար Ամիրխոն Կուրբոնզոդան։ Վարչապետ Նիկոլ Փաշինյանը սեպտեմբերի 16-ին կմասնակցի Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության խորհրդի նիստին։ Սեպտեմբերի 16-ին նախատեսվում է հանդիպում Նիկոլ Փաշինյանի հանդիպումը Տաջիկստանի նախագահ Էմոմալի Ռահմոնի հետ։ Սեպտեմբերի 17-ին վարչապետ կմասնակցի Շանհայի համագործակցության կազմակերպության- Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության համատեղ նիստին։

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում