Վարչապետի մոտ քննարկվել է Հայաստանի թվային օրակարգի ռազմավարության իրականացման ընթացքը

3 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 18 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Վարչապետ Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ օգոստոսի 18-ին տեղի է ունեցել Թվայնացման խորհրդի նիստ:

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ վարչապետի աշխատակազմի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից, Թվայնացման փորձագիտական խմբի ղեկավար Սուրեն Քրմոյանը ներկայացրել է խորհրդի գործունեության 2 տարվա ընթացքում կատարված աշխատանքը. քննարկվել են շուրջ 25 ծրագրային և ռազմավարական փաստաթղթեր: Շարունակական աշխատանք է տարվում թվային նույնականացման, պաշտոնական փաստաթղթերի վավերականության ստուգման համակարգերի, էլեկտրոնային լիցենզիաների, անհատական և հրապարակային ծանուցումների, էլեկտրոնային արդարադատության միասնական համակարգերի ներդրման և թվային օրակարգի մի շարք այլ ուղղություններով: Վերանայվել և բարելավվել են 101 ծառայության բիզնես գործընթացները, մի շարք պետական մարմիններում փորձնական գործարկվել է քաղաքացիների հետ հետադարձ կապի ապահովման hամակարգը: Սուրեն Քրմոյանի խոսքով՝ Covid-19-ով պայմանավորված՝ էականորեն աճել է էլեկտրոնային ծառայությունների կիրառման մակարդակը:

Ըստ աղբյուրի՝ թեմայի առնչությամբ ծավալվել է մտքերի փոխանակում, քննարկվել են առաջիկա անելիքները: Արծարծվել են պետական ծառայությունների մատուցման միասնական քաղաքականության իրականացմանը, բիզնես գործընթացների պարզեցմանը, էլեկտրոնային համակարգերի և հարթակների փոխգործելիության ապահովմանը, թվայնացման մակարդակի շոշափելիությանը, հանրային իրազեկման կարևորությանը վերաբերող հարցեր:

ՀՀ վարչապետի աշխատակազմի տեղեկացմամբ՝ վարչապետը, կարևորելով կատարված աշխատանքը, միաժամանակ ընդգծել է՝ անհրաժեշտ է վերլուծել թվային օրակարգի իրականացման դինամիկան, գնահատել միջանկյալ արդյունքները և դրա հիման վրա նախանշել ոլորտի զարգացման ուղղությամբ հետագա անելիքները: «Պետք է հստակ ցուցիչներով գնահատենք, թե թվայնացման օրակարգի իրականացման գործընթացում ուր ենք հասել, թվայնացման ինչ մակարդակ ունենք և որ ուղղությամբ շարունակենք», - ասել է Նիկոլ Փաշինյանը:

Վարչապետը հանձնարարել է պատասխանատուներին ներկայացնել վիճակագրական վերլուծություն, որը թույլ կտա գնահատել գործող թվային ծառայությունների արդյունավետությունը:

Հայերեն English Français Русский

Գագիկ Ծառուկյանը հայտարարել է, որ «Բարգավաճ Հայաստանը» կարող է ապահովել երաշխավորված խաղաղություն և տնտեսական զարգացում

Ոնց որ արդեն սովորել ենք մարդկանց հետ շփվել, ելույթներ ունենալ. Ռոբերտ Քոչարյանը՝ Սևանի հանրահավաքում

Հայաստանը 5500 վարդ է արտահանել Լատվիա. ԵՄ-ն խոստանում է աջակցել հայկական արտադրանքի մուտքին եվրոպական շուկա

Երևանում կայացավ հայրենական արտադրության զինտեխնիկայի և սպառազինության մեծ ցուցահանդեսը

Նազելի Բաղդասարյանը հայտնել է իր անունից կեղծ էլեկտրոնային նամակների տարածման մասին

ՊՆ-ն պարզաբանել է սահմանային անցակետերում ռազմական ոստիկանության ծառայության իրականացման նպատակը

Ռուսաստանը հայտարարել է, որ կմասնակցի Ղարաբաղում սոցիալական նշանակության ծրագրերի իրականացմանը

Իրանի և Ադրբեջանի ԱԳ նախարարները քննարկել են տարածաշրջանային անվտանգությանը վերաբերող հարցեր

Երևանը համալրվեց նոր հանրային կանաչ տարածքով. ՀԱՀ-ում բացվեց Եռանկյունաձև այգին

Ավագ դպրոցներում կգործեն ճանապարհային երթևեկության անվտանգության և վարորդական իրավունքի նախապատրաստական խմբակներ