Արշակ Կարապետյանը հանձնարարել է էապես բարձրացնել քաղաքացիների սպասարկման որակը

1 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 18 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Օգոստոսի 17-ին ՀՀ պաշտպանության նախարար Արշակ Կարապետյանն անցկացրել է խորհրդակցություն մի շարք ստորաբաժանումների ղեկավարների հետ։

«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ ՀՀ ՊՆ տեղեկատվության և հասարակայնության հետ կապի վարչությունից հայտնում են, որ նախարարը ուշադրություն է հրավիրել այն հանգամանքի վրա, որ քաղաքացիների շրջանում առկա են լուրջ դժգոհություններ, մասնավորապես՝ կապված պաշտպանության նախարարությանն առնչվող իրավական և սոցիալական բնույթի փաստաթղթերի տրամադրման գործընթացի հետ։

Պաշտպանության նախարարը խիստ հանձնարարական է տվել վերակազմակերպել աշխատանքները, էապես բարձրացնել քաղաքացիների սպասարկման որակը և ողջամիտ ժամկետներում լուծել բարձրացվող խնդիրները։

Հայերեն