Եվրոպայի լիգայի «Օմոնիա» - «Անտվերպեն» հանդիպման պատվիրակը Հայաստանից է
1 րոպեի ընթերցում
![Եվրոպայի լիգայի «Օմոնիա» - «Անտվերպեն» հանդիպման պատվիրակը Հայաստանից է](http://armenpress.am/resized/480/static/news/b/2021/08/1060954.jpg)
ԵՐԵՎԱՆ, 17 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի ներկայացուցիչը նշանակվել է Եվրոպայի լիգայի որակավորման փուլի պատվիրակ:
«Արմենպրես»-ի հաղորդմամբ` այս մասին հայտնում է ՀՖՖ-ն:
Օգոստոսի 19-ին Կիպրոսի մայրաքաղաք Նիկոսիայում կկայանա Եվրոպա լիգայի որակավորման փլեյ-օֆֆ փուլի «Օմոնիա» (Կիպրոս) -«Անտվերպեն» (Բելգիա) առաջին հանդիպումը: ՀՖՖ գլխավոր քարտուղար Արթուր Ազարյանը նշանակվել է այդ հանդիպման ՈՒԵՖԱ-ի պատվիրակ: