Նախագահ Արմեն Սարգսյանը շնորհավորական ուղերձ է հղել Հնդկաստանի ազգային տոնի` Անկախության օրվա առթիվ
1 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 15 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ:Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանը շնորհավորական ուղերձ է հղել Հնդկաստանի Հանրապետության նախագահ Ռամ Նաթ Քովինդին՝ երկրի ազգային տոնի` Անկախության օրվա առթիվ:
Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին Հայաստանի Հանրապետության նախագահի աշխատակազմի հասարակայնության հետ կապերի վարչությունից, ուղերձում, մասնավորապես, ասված է.«Արժևորելով մեր երկրների բազմադարյա բարեկամությունը՝ Հայաստանն առանձնակի կարևորություն է տալիս Հնդկաստանի հետ հարաբերությունների կայուն զարգացմանը և համագործակցության ընդլայնմանը։
Համոզված եմ, որ ձևավորված միջպետական երկխոսությունը կնպաստի փոխգործակցության հետագա խորացմանը և ամրապնդմանը՝ ի շահ մեր ժողովուրդների»։