Հասարակական

Մարվել է Նռնաձոր գյուղում բռնկված հրդեհը

2 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 9 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Նռնաձոր գյուղում բռնկված հրդեհը oգոստոսի 8-ին, ժամը 18։30-ին մարվել է։ Այրվել է մոտ 17,5 հա բուսածածկույթ։ «Արմենպրես»-ին այս մասին հայտնեցին ՀՀ ԱԻՆ տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից:

Օգոստոսի 3-ին, ժամը 19։02-ին Սյունիքի մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ էր ստացվել, որ Նռնաձոր գյուղում այրվում է խոտածածկ տարածք։

Դեպքի վայր էին մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության օպերատիվ խումբը և հրշեջ-փրկարարական ջոկատից երկու մարտական հաշվարկ։

Պարզվել էր, որ հրդեհը բռնկվել է Նռնաձոր գյուղից հարակից սարալանջ տանող հատվածում (մոտ 3 կմ հեռավորության վրա)։

Մթության պատճառով հրդեհաշիջման աշխատանքները դադարեցվել էին։

Հրշեջ-փրկարարների և «Զանգեզուր» կենսոլորտային համալիր ՊՈԱԿ-ի աշխատակիցների կողմից սահմանվել էր հերթապահություն։

Օգոստոսի 4-ին, ժամը 08։00-ին Սյունիքի մարզի Նռնաձոր գյուղում վերսկսվել էին հրդեհաշիջման աշխատանքները։

Հրդեհաշիջման աշխատանքներին մասնակցել էին 13 հրշեջ-փրկարար, «Զանգեզուր» կենսոլորտային համալիր ՊՈԱԿ-ի «Արևիկ» ազգային պարկի 17 աշխատակից։

Հրդեհը մեկուսացվել էր ժամը 10։45-ին։ Ժամը 15։40-ին տեղեկություն էր ստացվել, որ հրդեհի վայրում առկա է հրդեհի նոր օջախ։

Հրդեհաշիջման աշխատանքներին մասնակցել էին 13հրշեջ-փրկարարև«Զանգեզուր» կենսոլորտային համալիր ՊՈԱԿ-ի «Արևիկ» ազգային պարկի 19 աշխատակից։

Օգոստոսի 5-ին, ժամը 12։10-ին Սյունիքի մարզի Նռնաձոր գյուղում բռնկված հրդեհը մեկուսացվել էր։ Այրվել էր մոտ 15 հա բուսածածկույթ։

«Զանգեզուր» կենսոլորտային համալիր ՊՈԱԿ-ի «Արևիկ» ազգային պարկի և«Շիկահող» պետական արգելոցի աշխատակիցների կողմից սահմանվել էր հերթապահություն։

Հայերեն

12 նահանգ Թրամփին դատի է տվել նրա սահմանած մաքսատուրքերի պատճառով

Սուրբ Պետրոսի տաճարը ողջ գիշեր բաց է մնացել Հռոմի Ֆրանցիսկոս պապին հրաժեշտ տվող մարդկանց մեծ հոսքի պատճառով

Հայոց ցեղասպանության ճանաչումը պետք է ուղեկցվի արդարադատության վերականգնման արդյունավետ մեխանիզմներով. Ջոն Ինյարիտու

Բրիտանիան, Ֆրանսիան և Գերմանիան արդյունավետ են համարում Ուկրաինայի հարցով Լոնդոնի բանակցությունները

Հայաստանում Ֆրանսիայի դեսպանը Հայոց ցեղասպանության տարելիցին նվիրված գրառում է կատարել

Մենք միասնական ենք. Հենրիխ Մխիթարյանն անդրադարձել է Հայոց ցեղասպանության 110-րդ տարելիցին

Ամենայն Հայոց Կաթողիկոսը հարգանքի տուրք է մատուցել Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին

Մենք պետք է ունենանք հզոր պետություն և կարողանանք պաշտպանել մեզ արտաքին ոտնձգություններից. Յուրի Սուվարյան

Թրամփը հայտարարել է, որ ՌԴ-ի հետ փոխըմբռնման է հասել ռուս-ուկրաինական հակամարտության կարգավորման հարցում

Թրամփը Վատիկանում «բազմաթիվ հանդիպումներ» ունի աշխարհի ղեկավարների հետ