Միջազգային

Հունաստանում 154 հրդեհի մարման աշխատանքներ են ընթանում

1 րոպեի ընթերցում

Հունաստանում 154 հրդեհի մարման աշխատանքներ են ընթանում

ԵՐԵՎԱՆ, 7 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հունաստանում հրշեջները պայքարում են հրդեհների 98 օջախներ մարելու համար: «Արմենպրես»-ի փոխանցմամբ, այս մասին հայտարարել է Հունաստանի քաղաքացիների պաշտպանության հարցերով փոխնախարար Նիկոս Հարդալիսը, ով ճգնաժամային իրավիճակներում գործողությունների համակարգման պատասխանատուն է:

«Վերջին 24 ժամում մեզ մոտ 98 նոր հրդեհ է բռնկվել, այսօր քաղաքացիական պաշտպանության ուժերը 154 հրդեհ են մարել երկրի ողջ տարածքում»,- ասել է Հարդալիսը:

Նա հավաստիացրել է, որ իշխանությունները մոբիլիզացրել են բոլոր ռեսուրսները հրդեհների դեմ պայքարում:

Փոխնախարարն իր ցավակցություններն է հայտնել կրակի մարման ժամանակ մահացած կամավորականի ընտանիքի անդամներին:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում