ԵՐԵՎԱՆ, 4 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Գեղարքունիքի մարզի Շողակաթ (Շորժա) համայնքի հանրային լողափում ԱԻՆ Հատուկ նշանակության փրկարարական աշխատանքների իրականացման կենտրոնի ջրափրկարարները շարունակում են ծառայությունը: Քաղաքացիների և հյուրերի ավտանգությունը հսկվում է շաբաթական 7 օր 24-ժամյա գրաֆիկով: Տեղեկացնում է «Արմենպրես»-ը՝ հղում անելով ՀՀ Արտակարգ իրավիճակների նախարարության տարածած հաղորդագրությանը:
Թեև ջրափրկարարների պարտականությունների մեջ մտնում է միայն հանրային նշանակության լողափների անվտանգության հսկողությունը, սակայն մասնավոր տարածքներում հանգստացողները ևս հերթափոխի ուշադրության ներքո են: