Միջազգային

Թրամփը բողոքարկել է իր հարկային հայտարարագրերի մասին արդարադատության նախարարության որոշումը

1 րոպեի ընթերցում

Թրամփը բողոքարկել է իր հարկային հայտարարագրերի մասին արդարադատության նախարարության որոշումը

ԵՐԵՎԱՆ, 4 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Միացյալ Նահանգների նախկին նախագահ Դոնալդ Թրամփը դատարանում բողոքարկել է արդարադատության նախարարության որոշումը՝ իր հարկային հայտարարագրերը Կոնգրեսին տալու վերաբերյալ: Ինչպես փոխանցում է«Արմենպրես»-ը, այս մասին հայտնել են նախկին նախագահի փաստաբանները:

Ավելի վաղ ԱՄՆ արդարադատության նախարարությունը հայտնել էր, որ ֆինանսների նախարարությունը պետք է Թրամփի հարկային հայտարարագրերը փոխանցի Կոնգրեսին: Թրամփի փաստաբանները դեմ են այս որոշմանը՝ նշելով, որ իրենց պաշտպանյալի կողմից իրավախախտման որևէ հատկանիշ չկա:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում