Իրանը հերքել է Նաթանզի մերձակա լեռներում միջուկային նախագծի հետ կապված աշխատանքների անցկացումը
1 րոպեի ընթերցում

Իրանը հերքել է Քոլանգ լեռան շրջանում միջուկային նախագծի հետ կապված որևէ աշխատանք անցկացնելու վերաբերյալ ԱՄՆ-ի տեղեկատվությունը։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հաղորդում է «Ինտերֆաքս» գործակալությունը:
«Քոլանգ լեռան վերաբերյալ պնդումներն ընդամենը մեդիաարշավ են, որոնք որևէ հիմք չունեն», - սեպտեմբերի 14-ին կայացած ճեպազրույցի ժամանակ հայտարարել է Իրանի ԱԳՆ ներկայացուցիչ Էսմայիլ Բաղային։
Նրա խոսքով՝ լեռներում ենթադրյալ միջուկային օբյեկտների առկայության մասին հաղորդագրություններն ամերիկյան լրատվական և հոգեբանական պատերազմի մի մասն են։
Բաղային նշել է, որ Թեհրանը Ատոմային էներգիայի միջազգային գործակալությանը տրամադրել է անհրաժեշտ ողջ տեղեկությունն այդ շրջանում իրականացվող աշխատանքների վերաբերյալ։
Թրամփը քանիցս սպառնացել է հարված հասցնել այդ լեռանը, որովհետև Թեհրանն, իբր, այնտեղ միջուկային նախագծի շրջանակներում աշխատանքներ է անցկացնում։
Քոլանգ լեռը գտնվում է Նաթանզ քաղաքից ոչ հեռու, որտեղ տեղակայված է Իրանի հիմնական միջուկային օբյեկտներից մեկը։