Քաղաքականություն

Հակոբ Արշակյանն ընտրվեց ԱԺ փոխնախագահ

1 րոպեի ընթերցում

Հակոբ Արշակյանն ընտրվեց ԱԺ փոխնախագահ

ԵՐԵՎԱՆ, 4 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ ազգային ժողովը փակ գաղտնի քվեարկությամբ խորհրդարանի նախագահի տեղակալի պաշտոնում ընտրեց «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության թեկնածու Հակոբ Արշակյանին:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ քվեարկությունից հետո ԱԺ հաշվիչ հանձնախմբի նախագահ Նարեկ Բաբայանը հայտնեց, որ քվեարկությանը մասնակցել է 71 պատգամավոր, որոնք բոլորն էլ կողմ են քվեարկել Հակոբ Արշակյանի թեկնածությանը:

ԱԺ նախագահի երրորդ տեղակալի պաշտոնի համար թեկնածու է առաջադրել ընդդիմադիր «Հայաստան» խմբակցությունը: Թեկնածուն Իշխան Սաղաթելյանն է:

Կարդացեք հոդվածը` EnglishРусский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում