Պաշտոնական

Վարչապետ Փաշինյանը շնորհավորել է Ալեն Սիմոնյանին` ԱԺ նախագահ ընտրվելու կապակցությամբ

2 րոպեի ընթերցում

Վարչապետ Փաշինյանը շնորհավորել է Ալեն Սիմոնյանին` ԱԺ նախագահ ընտրվելու կապակցությամբ

ԵՐԵՎԱՆ, 2 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Վարչապետ Նիկոլ Փաշինյանը շնորհավորական ուղերձ է հղել Ալեն Սիմոնյանին՝ Ազգային ժողովի նախագահի պաշտոնում ընտրվելու կապակցությամբ։ Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ վարչապետի աշխատակազմի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից, ուղերձում, մասնավորապես, ասված է.

«Հարգելի պարոն Սիմոնյան, շնորհավորում եմ Ձեզ Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի նախագահ ընտրվելու առիթով:

Դուք խորհրդարանի խոսնակի պաշտոնը ստանձնում եք մեր երկրի և տարածաշրջանի ապագայի համար կարևորագույն մի ժամանակաշրջանում, երբ մենք բոլորս անցնում ենք պատմական փորձությունների միջով:

Այս ճանապարհին կարևոր է, որ խորհրդարանը և խորհրդարանական բանավեճերը լինեն համախմբման և ոչ երբեք պառակտման միջոց, ընդունված օրենքների ու որոշումների որակն ու բովանդակությունը համարժեք լինեն մեր ազգի ու պետության առաջ կանգնած մարտահրավերներին ու ձգտումներին:

Դրանց առանցքում պիտի լինի մեր պետության ու նրա ինստիտուտների ուժեղացման օրակարգը: Սա պիտի լինի մեր բոլորիս, այդ թվում Ազգային ժողովի ուղենիշը:

Հարգելի պարոն Սիմոնյան,

Ձեզ հաջողություն և արդյունավետ աշխատանք եմ մաղթում՝ Ազգային ժողովի նախագահի բարձր և պատասխանատու կարգավիճակում»:

Կարդացեք հոդվածը` العربيةEnglishFrançaisРусский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում