Այս փուլը պետք է կարողանանք հաղթահարել. Գուրգեն Արսենյանը՝ սահմանային իրավիճակի մասին

2 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 2 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ ազգային ժողովի «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Գուրգեն Արսենյանն անդրադարձավ սահմանային իրավիճակին, թե ինչու են ադրբեջանական զինված ուժերը մինչև այժմ գտնվում Հայաստանի տարածքում:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ Արսենյանն այս մասին խոսեց լրագրողների հետ զրույցում:

Նա նախ շեշտեց՝ բոլորին էլ հուզում է, երբ տեսնում են ադրբեջանական կողմից գործողություններ, որոնց վերաբերյալ հնարավոր չէ ողջամիտ բացատրություններ տալ: Արսենյանը նշեց՝ դեմարկացիա դեռ չի արվել, դա առաջնային ու լրջագույն աշխատանք է:

«Խոսակցությունն այն մասին է, որ մինչև մենք չճշգրտենք սահմանները, չկրակենք իրար վրա: Մեր խնդիրն այս պահին իրար վրա չկրակելն է: Եթե իրենք կրակեցին, մենք էլ իրենց վրա կրակենք, մեր խնդիրը նախահարձակ չլինելն է: ՀՀ-ն պետք է կարողանա անցնել այս փուլը: Բոլորս էլ ծանր ենք տարել այն, ինչ տեղի է ունեցել, բոլորս էլ տեսել ենք, որ կորուստներ ենք ունեցել, ամեն մեկը մի կորուստ ունեցել է, բայց մենք պետք է կարողանանք այս փուլն անցնել: Եթե մենք չկարողացանք այս փուլը հաղթահարել պետական մտածողությամբ, կազմակերպված պետության մտածողությամբ, մենք երբեք դուրս չենք գա այս քննարկումներից»,- ասաց Արսենյանը:

Ըստ պատգամավորի՝ պետք է կարողանալ «հանձնել այդ քննությունը», ոչ թե թույլ տալ, որ ծանր հարվածը բոլոր համակարգերում վհատության բերի: Նա շեշտեց՝ Հայաստանի սոցիալական օղակները պետք է վերականգնեն իրենց արդյունավետությունը:

Միևնույն ժամանակ Արսենյանը վստահեցրեց, որ բոլոր ուղղություններով պետությունն աշխատում է:

«Որպես իշխանություն՝ մենք լուծելու ենք այն թնջուկները, որոնք կան»,-ասաց նա:

Հայերեն

Թրամփը հայտարարել է, որ ԱՄՆ-ն կարձագանքի Իրանի կողմից ամերիկյան ուղղաթիռի խոցմանը

Հորմուզի նեղուցով նավթի մատակարարումները լիովին կվերականգնվեն ոչ շուտ, քան 2027-ին․ ԱՄՆ էներգետիկայի նախարարություն

Եղիշե Մելիքյանը գոհ է Մոլդովայի դեմ խաղում իր ֆուտբոլիստների կատարած աշխատանքից

ԱՄՆ գործերի ժամանակավոր հավատարմատարը Սյունիքում կհանդիպի պաշտոնյաների հետ

Ալբանիայի ԱԳՆ-ն շնորհավորել է Նիկոլ Փաշինյանին ընտրություններում հաղթանակի կապակցությամբ

Հայաստան-Մոլդովա ընկերական խաղն ավարտվեց ոչ-ոքի

Վարչապետը հանձնարարել է արագ լուծումներ գտնել Գյումրիի փողոցների և բակերի խնդիրների համար

Առաջիկայում կսկսվի Քաջարանի թունելի շինարարությունը․ Փաշինյան

Աջափնյակ մետրոյի կայարանի նախագիծը պատրաստ է իրագործման․ վարչապետ

Բուլղարիայի ԱԺ նախագահն ԱՄՆ գործերի ժամանակավոր հավատարմատարի հետ քննարկել է ռազմավարական գործընկերության վերաբերյալ հարցեր․ BTA