Հոռոմ համայնքում ամբողջապես կլուծվի արտաքին լուսավորության խնդիրը

2 րոպեի ընթերցում

ԳՅՈՒՄՐԻ, 31 ՀՈւԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Տնտեսական և սոցիալական ենթակառուցվածքների զարգացմանն ուղղված սուբվենցիոն ծրագրի շրջանակներում ավարտին են մոտենում Արփի համայնքի Ծաղկուտ բնակավայրի համայնքային կենտրոնի վերանորոգման աշխատանքները։ Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, ծրագրի ընդհանուր արժեքը 8 մլն դրամ է, գումարի 59 տոկոսը տրամադրել է պետությունը, 41-ը՝ համայնքը։ Անցկացվել են ներքին և արտաքին ջրագծեր, կոյուղագիծ, հատակը բետոնապատվել և սալիկապատվել է։ Ներքին հարդարման աշխատանքները շուտով կավարտվեն, ծրագրի ավարտը նախատեսված է օգոստոս ամսին։

Նույն ծրագրի շրջանակներում մարզի Հոռոմ համայնքում էլ 100 տոկոսով կլուծվի արտաքին լուսավորության խնդիրը։

«Գիշերային լուսավորության ցանցի ամբողջականացումը կիրականացվի 150 նոր հենասյուների և 150 նոր լուսատուների տեղադրման արդյունքում։ Հոռոմի սուբվենցիոն ծրագիրն արդեն մեկնարկել է, աշխատանքներն ընթացքի մեջ են։ Արտաքին լուսավորության ցանցի բարելավման ծրագրի արժեքը 18 մլն 467 հազար դրամ է, գումարի 60 տոկոսը կտրամադրի պետությունը, համայնքի համամասնությունը 40 տոկոս է»,- «Արմենպրես»-ին տեղեկացրեց Շիրակի մարզպետարանի Տեղեկատվության ու հասարակայնության հետ կապերի բաժնի պետի պարտականությունները կատարող Արաքսյա Կիրակոսյանը:
Հայերեն

Կյանքից հեռացել է դերասան Աշոտ Բաբայանը

Մայիսի 15-ի միջոցառումների անոնս

«4090 Բարեգործական» հիմնադրամը հայտարարում է մրցույթ 2025-2026 ուստարվա կրթավճարների տրամադրման համար

Արարատ Միրզոյանի նկատմամբ սպանության փորձի գործով նախաքննությունը շարունակվում է

Համապատասխան քայլեր կձեռնարկվեն. ՀՖՖ-ն անդրադարձել է գավաթի եզրափակիչ խաղից հետո տեղի ունեցած միջադեպին

Երևանի քաղաքապետարանն արձագանքել է Արթուր Չախոյանի և Մեսրոպ Մանուկյանի հայտարարություններին թիվ 147 մանկապարտեզի վերաբերյալ

Գյումրիում ընտրակաշառք տալու և ստանալու դեպքերի առթիվ քննված քրեական վարույթով նախաքննությունն ավարտվել է

Թրամփը շքեղ ընդունելության է արժանացել Կատարում՝ ուղտերով և Cybertruck-ներով

Հակոբ Սիմիդյանն ու Ալեսսանդրո Ֆերրանտին քննարկել են բնապահպանության ոլորտում Հայաստան-Իտալիա համագործակցության ընդլայնման հնարավորությունները

ՀՀ ԿԳՄՍ նախարարն ու ԱԺ պատգամավորները եթերում կպատասխանեն քաղաքացիների հարցերին