Նման խաղերում սխալները չեն ներվում. Բիչախչյան

2 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 29 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Երևանի «Արարատ»-ի գլխավոր մարզիչ Վարդան Բիչախչյանն ամփոփել է «Շլյոնսկի» հետ հանդիպումը:

«Առաջին խաղից հետո բարդ վիճակում էինք ու այսհանդիպման խաղասկիզբն էլ հաջող չդասավորվեց։ Հետո կարողացանք խաղը կարգավորել և երկու գոլ խփել։ Երկրորդ կեսը լավ չսկսեցինք, կորավ այն արագությունը, որը կար առաջին խաղակեսում, և կրկին ստանդարտ դրությունից գոլ բաց թողեցինք։ Աբսուրդ է․ երկու խաղում 5 գոլ խփեցինք, բայց, ցավոք, չկարողացանք երկրորդ փուլի արգելքը հաղթահարել, քանի որ տարրական սխալները բավականին շատ էին, իսկ նման խաղերում սխալները չեն ներվում։ Շնորհավորում եմ«Շլյոնսկին» հաջորդ փուլ դուրս գալու կապակցությամբ ու հաջողություն մաղթում»,- «Արմենպրես»-ի հաղորդմամբ` Բիչախչյանի խոսքերը փոխանցում է ակումբի մամուլի ծառայությունը:

Երևանի «Արարատը»,հյուրընկալվելով լեհական «Շլյոնսկին», ոչ-ոքի ավարտեց հանդիպումը, սակայն դուրս մնաց Կոնֆերենցիաների լիգայից: «Արարատը» գնդակ բաց թողեց հանդիպման մեկնարկից ընդամենը2 րոպե անց: «Շլյոնսկի» կազմում աչքի ընկավ Ռոբերտ Պիչը: Հանդիպման վերջնամասում«Արարատը» կարողացավ ոչ միայն հետ բերել կորցրածը, այլ նաև առաջ անցնել հաշվի մեջ: Դուբլի հեղինակ դարձավ Մորի Կոնեն: «Արարատը» երկրորդ կեսի մեկնարկային րոպեներին կրկին պարտվողի դերում հայտնվեց: 58-րդ րոպեին «Շլյոնսկի» կազմում աչքի ընկավ Լևկոտը: Միայն հանդիպման վերջնամասում «Արարատը» խուսափեց պարտությունից: Աչքի ընկավ Սիլուեն:

Ի վերջո, «Արարատը» ոչ-ոքի ավարտեց հանդիպումը «Շլյոնսկ»-ի հետ`3:3 (երկու խաղերի ընդհանուր հաշիվը՝ 7:5), բայց դուրս մնաց առաջին անգամ անցկացվող Կոնֆերենցիաների լիգայից:

Հայերեն

Աշոցքում և Ամասիայում մեկնարկել է ՏԻՄ ընտրությունների նախընտրական քարոզարշավը

Վարչապետի ելույթը Համաշխարհային հայկական երրորդ գագաթնաժողովին

Ծանրամարտի աշխարհի առաջնությունում Հայաստանը նոյեմբերի 6-ին ունի մեկ մասնակից

Դատախազությունը Գետահովիտի համայնքապետարանի վարչական շենքը համայնքին վերադարձնելու նպատակով պետշահերի հայց է ներկայացրել դատարան

Թրամփը հրամանագիր է ստորագրել, որով ապագա նախագահներին արգելվում է փոփոխություններ կատարել Օվալաձև աշխատասենյակում

Բավարար առաջադիմություն ունեցող որևէ ուսանող պետք է դուրս չմնա բուհից․ Ժաննա Անդրեասյան

Ապօրինի ձեռնարկատիրական գործունեություն իրականացրած ընկերության կողմից վերականգնվել է պետությանը պատճառված 22.5 մլն դրամի վնասը

Անձնական օրինակով․ ինչպես են աշխատանքները կազմակերպվում «ՀայՓաս» -ի գրասենյակում

Պետական բյուջեի նախնական քննարկում. ԱԺ մշտական հանձնաժողովների համատեղ նիստ

Եվրոպա լիգա. «Արարատ-Արմենիա»-ն պարտվեց՝ վերջին րոպեներին բաց թողնելով հաղթանակը