Վիրավոր զինծառայողների համար պրոթեզավորման և վերականգնողական ծառայություններն ավելի հասանելի են դառնում

5 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 29 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանում պրոթեզավորման և օրթեզավորման ծառայությունների արդյունավետ մատուցման համար հնարավորություններն ընդլայնվում են. «Օրթեզ» պրոթեզավորման և օրթեզավորման կենտրոնը նոր շենք ունի, որտեղ եվրոպական լավագույն ընկերություններից բերված պրոթեզների մասերը հավաքվում և հագցվում են: «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ հուլիսի 29-ին շենքի բացմանը ժապավենը կտրեց Արցախի 44-օրյա պատերազմի մասնակից, կենտրոնում ոտքի պրոթեզավորում անցած Վահե Քալանթարյանը, ով կռիվ է տվել «Եղնիկներում»:

«Սկզբում տեղադրել են ժամանակավոր պրոթեզ, դրանով սովորել եմ քայլել, հիմա քայլում եմ հիմնական պրոթեզով, խնդիր չունեմ ընդհանրապես»,-ասաց Վահեն ու հավելեց՝ գոհ է կենտրոնի բոլոր բժիշկներից:

Հայրենիքի պաշտպանը հիմա վերականգնողական փուլ է անցնում՝ ճիշտ քայլելու համար: Վահեն նշեց՝պատերազմը սովորեցրեց գնահատել խաղաղության գինը:

Պրոթեզավորման և օրթեզավորման կենտրոնի նոր շենքը կառուցվել է վարկային միջոցներով: Պատերազմում վիրավորված զինծառայողներին սատարելու համար «Արաբկիր» բժշկական համալիրը փոխել է հիմնական ծրագրերի ուղղությունը, վարկ է վերցրել եւ սկսել նոր մասնաշենքի շինարարությունը, որպեսզի ստեղծի լիարժեք, միջազգային ստանդարտներին համապատասխան պայմաններ: «Օրթեզ»-ն էլ վարկային միջոցներով շենքը կահավորել է սարքավորումներով, տեխնիկայով:

«Նպատակը օրթեզավորման, պրոթեզավորման զարգացումը, ավելի արդիականացումն է: Մեզ նման երկրների համար, որոնք պատերազմների մեջ են, շրջապատված են թշնամիներով, այս մասնագիտությունը համարվում է ստրատեգիական՝ մարդկանց շուտ ոտքի հանելու, հասարակությանն ինտեգրելու և այլ խնդիրների համար: Մենք չենք դիտում, որ մեր երկիրն աղքատ է կամ հնարավորություններ չունի, մենք պետք է անենք այնպես, ինչպես անում են Եվրոպայում, Ամերիկայում, զարգացած երկրներում»,- ասաց «Օրթեզ»-ի տնօրեն Արա Թեքյոզյանը:

Կենտրոնում պրոթեզավորում, օրթեզավորում են երեխաներին, մեծահասակներին, այդ թվում՝ արդեն 44-օրյա պատերազմի հերոս տղաներին, կենտրոնում նրանք անցնում են նաև վերականգնողական փուլ: Տնօրենը վստահեցրեց՝ պրոթեզների մասերը, սարքավորումները բերվում են եվրոպական ճանաչված կազմակերպություններից, համագործակցում են ֆրանսիական, գերմանական ընկերությունների հետ:

ՀՀ առողջապահության նախարարի պաշտոնակատար Անահիտ Ավանեսյանը նկատեց՝ նախ երկրաշարժը, այնուհետև Արցախյան պատերազմը մեծ խթան հանդիսացան, որ Հայաստանում ստեղծվեն, ձևավորվեն վերականգնողական ծառայություններ՝ ինչպես մեծահասակների, այնպես էլ երեխաների համար: «Ցավոք, անցյալ տարի պատերազմը այս խնդրի առաջնահերթությունը, կարևորությունը ևս մեկ անգամ շեշտադրեց, և պետությունը, մասնավոր ընկերությունները համագործակցությամբ փորձում են հնարավորինս զարգացնել ծառայությունը, ներառել բժշկական օգնության հնարավորինս նոր ուղղություններ՝ նոր սարքավորումներ, նոր մեթոդներ»,- նշեց Ավանեսյանը:

Նա վստահեցրեց՝ 44-օրյա պատերազմի ընթացքում վիրավորված բոլոր անձինք ներկայումս պետության հովանավորության ներքո ստանում են ամբողջական վերականգնողական բժշկական օգնություն:

«Արաբկիր» բժշկական համալիրի գիտական ղեկավար, բժշկական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր Արա Բաբլոյանը ևս նկատեց, որ վերականգնողական բժշկության հիմնական զարգացումը, ցավոք, ՀՀ-ում բավականին ուշ է սկսվել: Ներկայումս Հայաստանում գործում են ավելի քան 2 տասնյակ վերականգնողական կենտրոններ: Նա նշեց, որ «Արաբկիր» բժշկական համալիրը հանդիսացել է վերականգնողական ծառայության զարգացման առաջատարներից մեկը:

«Դժբախտաբար, պատերազմը ստիպեց մեզ փոխել մեր ծրագրերը, մենք անմիջապես վերցրեցինք վարկեր և սկսեցինք կառուցել և կահավորել պրոթեզների, օրթեզների և օրթոպեդիկ կոշիկների այն արտադրությունը, որը տեղադրված է այս նոր մասնաշենքում: Մեր ծրագիրն այսքանով չի սահմանափակվում, շինարարական աշխատանքները կշարունակվեն՝ նպատակ ունենալով ստեղծել վերականգնողական լողավազան և բարելավել մեծահասակների և վիրավոր զինծառայողների վերականգնողական պայմանները»-վստահեցրեց Բաբլոյանը:

Առողջապահության նախկին նախարար, ՔՊ ցուցակով առաջադրված և ընտրված Արսեն Թորոսյանն էլ նշեց՝ «Արաբկիր» բժշկական համալիրը մեծ ներդրում ունի մանկական վերականգնողական բժշկության և հիմա՝ առհասարակ վերականգնողական բժշկության մեջ: Նա անկեղծացավ՝ Արա Բաբլոյանի հետ հաճախ են քննարկել, թե ինչ է պետք ավելի անել այս ոլորտում:

Հայերեն

«Արարատ-Արմենիա»-ն «Շեմրոկ Ռովերս»-ի դեմ երկրորդ խաղում էլ հավատարիմ կմնա հաղթական խաղաոճին

Զինծառայողի մահվան դեպքի առթիվ նախաձեռնվել է քրեական վարույթ

«Արարատ-Արմենիա»-ն Երևանում հաղթեց իռլանդական «Շեմրոկ Ռովերս»-ին

Կենսաչափական նոր համակարգի ներդնումը նաև պետության թռիչքաձև զարգացման նոր նշաձող սահմանելու մասին է․ ՀՀ ՆԳ նախարար

Ֆրանսիայի օրենսդիրները հաստատել են մանկապիղծների ցմահ ազատազրկման մասին նախաձեռնությունը

Հայաստանի բասկետբոլի մինչև 18 տարեկանների ընտրանին հաղթանակով է մեկնարկել ԵԱ-ում

ԱՄՆ նախագահն անհրաժեշտության դեպքում պատրաստ է կապ հաստատել «Հեզբոլլահի» հետ

Թրամփը չի բացառում իրանական ենթադրյալ միջուկային օբյեկտին հարված հասցնելը

ԱՄՆ-ն առայժմ շահագրգռված չէ Իրանի հետ հանդիպմամբ. Դոնալդ Թրամփ

Կարեն Կարագուլյանը կխաղա օսկարակիր արտիստների մասնակցությամբ «Պոզիտանո» ֆիլմում