«Նոա»-ն պատմական ռեկորդ է սահմանել Պրեմիեր լիգայում
1 րոպեի ընթերցում

Երևանի «Նոա» ֆուտբոլային ակումբը Հայաստանի առաջնությունում՝ Պրեմիեր լիգայում, պատմական ռեկորդ է գրանցել:
«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ ԲԿՄԱ-ի դեմ ՀՊԼ 26-րդ տուրի խաղում տարած հաղթանակը դարձավ «Նոա»-ի 17-րդ անընդմեջ հաղթանակը՝ ռեկորդային ցուցանիշ Հայաստանի առաջնությունների ողջ պատմության ընթացքում։
«Նոա»-ն այժմ էլ շարունակում է գլխավորել մրցաշարային աղյուսակը: