Արթուր Ալեքսանյանը չի գոտեմարտի ԵԱ-ի բրոնզե մեդալի համար
1 րոպեի ընթերցում

Հայաստանի հունահռոմեական ոճի ըմբշամարտի հավաքականի անդամ, Օլիմպիական խաղերի, աշխարհի և Եվրոպայի չեմպիոն Արթուր Ալեքսանյանը վնասվածքի պատճառով չի գոտեմարտել բրոնզե մեդալի համար:
«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ Սլովակիայի մայրաքաղաք Բրատիսլավայում ընթացող Եվրոպայի առաջնության 97 կգ քաշային կարգի բրոնզե մեդալի համար գոտեմարտին Ալեքսանյանը չի ներկայացել՝ վնասվածքի պատճառով:
Արթուր Ալեքսանյանը ընթացիկ Եվրոպայի առաջնությունում պարտվել էր կիսաեզրափակիչում: