Սպորտ

Ծանրորդ Ալեքսանդրա Գրիգորյանը ԵԱ-ի արդյունքից գոհ չէ, բայց դրական է համարում մեդալի առկայությունը

1 րոպեի ընթերցում

Ծանրորդ Ալեքսանդրա Գրիգորյանը ԵԱ-ի արդյունքից գոհ չէ, բայց դրական է համարում մեդալի առկայությունը

Հայաստանի ծանրամարտի հավաքականի անդամ, Եվրոպայի չեմպիոն ու արծաթե մեդալակիր, աշխարհի առաջնության բրոնզե մեդալակիր Ալեքսանդրա Գրիգորյանը ԵԱ-ի արդյունքից գոհ չէ, բայց դրական է համարում մեդալի առկայությունը:

«Ընդհանուր առմամբ, այդքան էլ գոհ չեմ Եվրոպայի այս առաջնությունից: Չարեցի այն, ինչին պատրաստ էի: Մարզումների ժամանակ անհաջողությունները շատ էին ու ես էլ շատ ցավեր ունեի: Բայց այս անգամ լավ է, որ մեդալով եմ վերադարձել Հայաստան»,- «Արմենպրես»-ի հաղորդմամբ` մարզիկների պարգևատրման արարողության ժամանակ լրագրողների հետ զրույցում ասաց ծանրորդը:

Անդրադառնալով պոկում վարժության ժամանակ ունեցած անհաջող մոտեցմանը` Գրիգորյանը ընդգծեց, որ ոչ բոլոր մրցաշարերում է իր մոտ առաջին վարժությունը միշտ հաջող ստացվում, քանի որ իր ուժեղ կողմը հրում վարժությունն է:

«Ինչ վերաբերվում է օրեր անց մեկնարկող ծանրամարտի երիտասարդների աշխարհի առաջնությանն, ապա իմ կարծիքով առավել բարդ է լինելու, քանի որ ընդամենն օրեր առաջ եմ մրցել Եվրոպայի մեծահասակների առաջնությունում»,-առանձնացրեց նա:

Հայաստանի ծանրամարտի կանանց հավաքականը 2025 թվականի Եվրոպայի առաջնությունում դարձավ թիմային հաշվարկի հաղթող, իսկ Ալեքսանդրա Գրիգորյանը նվաճեց ԵԱ-ի փոխչեմպիոնի կոչումը:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում