«Արարատն» արգենտինացի կիսապաշտպան ունի 

2 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 27 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Երևանի «Արարատը» պայմանագիր է ստորագրել արգենտինացի կիսապաշտպան Իվան Սանտիագո Դիասի հետ։

«Արմենպրես»-ի հաղորդմամբ` այս մասին հայտնում է ակումբի մամուլի ծառայությունը: Իվան Դիասը ծնվել է 1993 թվականին, արգենտինական Սան Ֆերնանդո քաղաքում, հանդես է եկել «Ռիվեր Պլեյտի» և հունական «Պանատիանիկոսի» երիտասարդական թիմերում։

Խաղացել է սլովակյան «Տրենչին» և «Ժիլինա» ակումբներում։ «Ժիլինայի» կազմում հանդես է եկել 2016-2020 թվականներին՝ մասնակցելով Սլովակիայի առաջնության 100-ից ավելի հանդիպումների։ 2016/17 մրցաշրջանում դարձել է երկրի չեմպիոն։Իվան Դիասը խաղացել է նաև չեխական Պլզենի (Չեխիա) «Վիկտորիա» ակումբում, իսկ նրավերջին ակումբն եղել է սլովակյան «Սերեդը»։

«Առաջին տպավորություններս շատ լավ են, և ինձ շատ հարմարավետ եմ զգում այստեղ։ Եվրոպայում իմ կուտակած փորձի օգնությամբ ամեն ինչ կանեմ, որպեսզի թիմակիցներիս հետ աճենք որպես թիմ։ Այստեղ ցանկանում եմ կարիերայիս այս հատվածում աճել որպես ֆուտբոլիստ, մարզիչների օգնությամբ շտկել սխալներս և, իհարկե, տիտղոսներ նվաճել»,- ասել է Իվան Դիասն «Արարատի» հետ պայմանագիր ստորագրելուց հետո։

Իվան Դիասն «Արարատում» կխաղա 27 համարի մարզաշապիկով:

Հայերեն

Աշոցքում և Ամասիայում մեկնարկել է ՏԻՄ ընտրությունների նախընտրական քարոզարշավը

Վարչապետի ելույթը Համաշխարհային հայկական երրորդ գագաթնաժողովին

Ծանրամարտի աշխարհի առաջնությունում Հայաստանը նոյեմբերի 6-ին ունի մեկ մասնակից

Դատախազությունը Գետահովիտի համայնքապետարանի վարչական շենքը համայնքին վերադարձնելու նպատակով պետշահերի հայց է ներկայացրել դատարան

Թրամփը հրամանագիր է ստորագրել, որով ապագա նախագահներին արգելվում է փոփոխություններ կատարել Օվալաձև աշխատասենյակում

Բավարար առաջադիմություն ունեցող որևէ ուսանող պետք է դուրս չմնա բուհից․ Ժաննա Անդրեասյան

Ապօրինի ձեռնարկատիրական գործունեություն իրականացրած ընկերության կողմից վերականգնվել է պետությանը պատճառված 22.5 մլն դրամի վնասը

Անձնական օրինակով․ ինչպես են աշխատանքները կազմակերպվում «ՀայՓաս» -ի գրասենյակում

Պետական բյուջեի նախնական քննարկում. ԱԺ մշտական հանձնաժողովների համատեղ նիստ

Եվրոպա լիգա. «Արարատ-Արմենիա»-ն պարտվեց՝ վերջին րոպեներին բաց թողնելով հաղթանակը