Պաշտոնական

Արմեն Սարգսյանը Տոկիոյի օլիմպիական մարզադաշտում հետևել է մարմնամարզիկ Արթուր Դավթյանի մրցելույթին

1 րոպեի ընթերցում

Արմեն Սարգսյանը Տոկիոյի օլիմպիական մարզադաշտում հետևել է մարմնամարզիկ Արթուր Դավթյանի մրցելույթին

ԵՐԵՎԱՆ, 24 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ճապոնիա աշխատանքային այցի ընթացքում Հայաստանի Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանն այսօր Տոկիոյի օլիմպիական մարզադաշտում հետևել է ամառային օլիմպիական խաղերում մեր երկիրը ներկայացնող մարմնամարզիկ Արթուր Դավթյանի մրցելույթին։ Մարզիկը հանդես է եկել հենացատկի որակավորման փուլում և բարձր միավորներ վաստակել։ Այս մասին «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ նախագահի աշխատակազմի հասարակայնության հետ կապերի վարչությունից:

Նախագահ Սարգսյանը լրագրողների հետ զրույցում նշել է, որ տպավորված է մեր մարզիկի ելույթով, և Հայաստանի օլիմպիական հավաքականին հաջողություններ է մաղթել։«Սպորտը լավագույն ձևերից մեկն է աշխարհին ներկայանալու և աշխարհի հետ ծանոթանալու համար։ Օլիմպիական խաղերին մասնակցելն ինքնին արդեն հսկայական հաջողություն է։ Պատկերացրեք՝ գործ ունենք երիտասարդ մարդկանց հետ, որոնք իրենց կյանքը ներդնում են նպատակին հասնելու համար»,-նշել է նախագահ Սարգսյանը։

Կարդացեք հոդվածը` EnglishFrançaisРусский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում