Արմեն Սարգսյանը պետական բարձր պարգև է հանձնել վաստակավոր ճարտարապետ Սաշուր Քալաշյանին

2 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 15 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ:Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանի հրամանագրով, ճարտարապետության և քաղաքաշինության զարգացման գործում ներդրած նշանակալի ավանդի համար, ճարտարապետ Սաշուր Քալաշյանն օրերս պարգևատրվել էր Անանիա Շիրակացու մեդալով:«Արմենպրես»-ի հաղորդմամբ, այս մասին տեղեկացնում է ՀՀ նախագահի աշխատակազմի հասարակայնության հետ կապերի վարչությունը:

Նախագահ Արմեն Սարգսյանն այսօր հյուրընկալել է վաստակաշատ ճարտարապետին և նրան հանձնել պետական բարձր պարգևը:«Ինձ համար մեծ պատիվ է մեր ժողովրդի և պետության կողմից Ձեզ այս մեդալը հանձնելը, որովհետև Ձեր ներդրումը մեր մշակույթի, ճարտարապետության մեջ հսկայական է,- նշել է նախագահ Սարգսյանը:-Այն ճարտարապետությունը, որը Ձեր ողջ կյանքի ընթացքում ներկայացրել, քարոզել եք, շատ ներդաշնակ է մեր ազգային ճարտարապետությանը: Այնպես որ, այն, ինչ Դուք արել եք, հսկայական արժեք ունի»:

Սաշուր Քալաշյանը շնորհակալություն է հայտնել գնահատանքի և իր անցած ճանապարհն արժևորելու համար:«Ճարտարապետությունն ազգային մշակույթի դիմագիծն է, և այդ մշակույթի, ճարտարապետական ժառանգության պահպանումը մեզ համար առաջնային է»,-ասել է նա:

Նախագահ Սարգսյանն ու Սաշուր Քալաշյանն անդրադարձել են պատմամշակութային ժառանգության, այդ թվում՝ ճարտարապետական հուշարձանների պահպանմանը, դրանց նկատմամբ հոգածության կարևորությանը՝ hամակարծիք լինելով, որ ազգային յուրօրինակ ժառանգության պահպանումը նույնպես մշակույթ է:

Վաստակավոր ճարտարապետ Սաշուր Քալաշյանը Ծիծեռնակաբերոդում գտնվող՝ Մեծ եղեռնի հուշահամալիրի և Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտի շենքի համահեղինակն է։ Նրա համահեղինակությամբ նախագծվել և կառուցվել են նաև «Կումայրի» պետական պատմաճարտարապետական արգելոց-թանգարանը, Սերգեյ Մերկուրովի, Ասլամազյան քույրերի թանգարանների, մանկական ստեղծագործության կենտրոնի, տիկնիկային թատրոնի, Ձիթողցյանների տան, Ծաղիկյանների գարեջրի գործարանի շենքերը Գյումրիում, որի գլխավոր ճարտարապետն է եղել երկար տարիներ։

Հայերեն Français Русский

Վարշավայում հանդիպել են Հայաստանի և Կոսովոյի ԱԳ նախարարները

Արարատ Միրզոյանը հեռախոսազրույց է ունեցել Իրաքի ԱԳ նախարարի հետ

Մեր եվրոպական ձգտումները ստացել են իրավական և քաղաքական ձևակերպում. Միրզոյանի ելույթը «ԵՄ Արևելյան գործընկերության վերաիմաստավորումը» խորագրով կլոր սեղան-քննարկմանը

Հայաստանում քննարկվել են հոգեկան առողջության ոլորտում մարդու իրավունքների պաշտպանության և ծառայությունների հասանելիության հարցերը

Հայաստանը երկրորդ տարին անընդմեջ միասնական տաղավարով մասնակցում է «Bar Convent Berlin» ցուցահանդեսին

Թրամփը հայտարարել է, որ Ռուսաստանի հետ դիզելային վառելիքի գործարքն անհրաժեշտ է համաշխարհային շուկային

ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության պետ է նշանակվել Էդվարդ Կարապետյանը

Ատլանտյան օվկիանոսի կենտրոնական հատվածում 6.9 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ է գրանցվել

Հանրապետության տարածքում առաջիկա օրերին սպասվում է փոփոխական եղանակ

Էդվարդ Ասրյանն ընդունել է Հնդկաստանի պաշտպանական կառավարման քոլեջի պատվիրակությանը