Հասարակական

Պատմության հետագծով  

2 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 13 ՀՈՒԼԻՍԻ, ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ/ԱՐՄԵՆՊՐԵՍ: 1933 թ. հուլիսի 13-ին մահացել է Նար-Դոսը (Միքայել Զաքարի Հովհաննիսյան)՝ հայ գրող։ Նար-Դոսի ստեղծագործության մեջ հիմնականը մարդն է՝ իր մարդկայնական ու բարոյական հատկություններով։ Նրան բնորոշ են արդիականության սուր զգացողությունը, գեղարվեստական վարպետությունը։ Նար-Դոսը բարձր է գնահատել գրականության դերը հասարակական կյանքում։ Այս իմաստով նա հատկապես արժեքավորել է ռեալիստական գրական մեթոդը՝ շատ խիստ խոսելով նատուրալիզմի դեմ։ Ժամանակակիցները Նար-Դոսին հիշում են իբրեւ համեստ, պարզ եւ համակրելի անձնավորություն։ «Նար-Դոսը մեր խոսքի լուրջ վարպետներից է եւ մեր գրականության հարատեւ փառքերից մեկն է»,- գրել է Ավետիք Իսահակյանը։

-1936 թ. հուլիսի 13-ին ծնվել է Ալիսիա Կիրակոսյանը՝ հայ բանաստեղծուհի, ԱՄՆ իսպանախոս գրողների միության պատվավոր նախագահ, ՀՀ ԳԱԱ պատվավոր դոկտոր (2007)։

-1896 թ. հուլիսի 13-ին ծնվել է Վարդան Ատրյանը՝ հայ արձակագիր, լրագրող։

-1925 թ. հուլիսի 13-ին ծնվել է Սերո Աբրահամյանը՝ հայ բանաստեղծ, արձակագիր։

-1941 թ. հուլիսի 13-ին Չեռնոգորիայում ապստամբություն սկսվեց ֆաշիստական կարգերի դեմ։

-1841 թ. հուլիսի 13-ին Լոնդոնում Ռուսաստանի, Մեծ Բրիտանիայի, Ֆրանսիայի, Ավստրիայի եւ Պրուսիայի միջեւ ստորագրվեց համաձայնագիր, ըստ որի, խաղաղ պայմաններում Օսմանյան կայսրությանը պատկանող Բոսֆոր եւ Դարդանելի նեղուցներով արգելվում է ռազմական նավերի շարժը։

-1923 թ. հուլիսի 13-ին տեղադրվեց Հոլիվուդի առաջին նշանը՝ HOLLYWOOD մեծադիր տառերը։

-1930 թ. հուլիսի 13-ին Ուրուգվայում մեկնարկեց ֆուտբոլի աշխարհի առաջին առաջնությունը։

Ա. Հ.

Հայերեն

Ծանրորդ Դավիթ Հովհաննիսյանը Եվրոպայի առաջնության բրոնզե մեդալակիր է

Մշակույթը՝ կամուրջ երկու երկրների միջև. Հայաստանում Ղազախստանին նվիրված օրերը նշանավորվեցին գեղեցիկ գալա համերգով

Մարմնամարզիկ Արթուր Դավթյանը դարձել է աշխարհի գավաթի 5-րդ փուլի ոսկե մեդալակիր

Ծանրորդ Էմմա Պողոսյանը 5-րդն է ԵԱ-ում

Պուտինը Զատկի տոների հետ կապված ժամանակավոր հրադադար է հայտարարել

Երևան-Մեղրի ավտոճանապարհին «Toyota» մակնիշի ավտոմեքենան դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց

Վրաստանում ու Ադրբեջանում տեղի ունեցած երկրաշարժերն ունեցել են նույն մագնիտուդն ու օջախի խորությունը

Իրանը կշարունակի բանակցություններն ԱՄՆ-ի հետ այնքան ժամանակ, քանի դեռ դրանք կառուցողական է համարում. Էսմայիլ Բաղայի

ՌԴ նախագահն ու Օմանի սուլթանը Մոսկվայում բանակցություններ կվարեն

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը Սուրբ Հարության տոնի առթիվ շնորհավորական ուղերձ է հղել