Էականորեն բարեփոխվել է ՄՊՀ-ի կողմից եզրակացություն տալու ինստիտուտը

4 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 12 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Մրցակցության պաշտպանության հանձնաժողովի իրավաբանական վարչության իրավական ապահովման բաժնի ավագ իրավաբան Մարիամ Խաչատրյանը ներկայացնում է Հանձնաժողովի կողմից եզրակացությունների ընդունման վարույթի առանձնահատկությունները։

Ինչպես «Արմենպրես»-ին հայտնեցին Մրցակցության պաշտպանության հանձնաժողովից, մինչև 2021 թվականի մայիսի 31-ը գործող խմբագրությամբ «Տնտեսական մրցակցության պաշտպանության մասին» օրենքն առհասարակ չէր կարգավորում Մրցակցության պաշտպանության հանձնաժողովի կողմից տնտեսական մրցակցությանն առնչվող հարցերի վերաբերյալ եզրակացությունների ընդունման ընթացակարգի և դրանց իրավաբանական բնույթի հետ կապված հարցերը: Եվ դա այն դեպքում, երբ այս գործիքակազմը կարևոր տեղ է զբաղեցնում Հանձնաժողովի կանխարգելիչ լիազորությունների շրջանակում: Այդ պատճառով օրենքի փոփոխություններով առանձին գլխով (Գլուխ 14) նախատեսվել է Հանձնաժողովի կողմից տնտեսական մրցակցությանն առնչվող հարցերի վերաբերյալ եզրակացությունների ընդունման ընթացակարգը։

Որո՞նք են Հանձնաժողովի կողմից եզրակացությունների ընդունման հիմքերը:

Հանձնաժողովի կողմից եզրակացության ընդունման հիմքերն են՝

Իրավասու սուբյեկտի դիմումը.Հանձնաժողովի սեփական նախաձեռնությունը տնտեսական մրցակցության պաշտպանությանն առնչվող նորմատիվ իրավական ակտի նախագծի վերաբերյալ եզրակացություն ընդունելու դեպքում։

Միաժամանակ, հարկ է նկատել, որ դիմում ներկայացնելու համար նախատեսված չէ տուրք կամ պարտադիր այլ վճար:

Ո՞վքեր կարող են դիմել Հանձնաժողով եզրակացություններ ստանալու նպատակով:

Պետական մարմինները և դրանց պաշտոնատար անձինք,տնտեսավարող սուբյեկտները,

նորմատիվ իրավական ակտերի դեպքում՝ այն ընդունելու իրավասություն ունեցող պետական մարմինները և դրանց պաշտոնատար անձինք։

Որո՞նք են այն ակտերը, որոնց վերաբերյալ Հանձնաժողովը կարող է տրամադրել եզրակացություններ:

Գործողության կատարումը,գործարքի կնքումը,իրավական ակտի, այդ թվում՝ նորմատիվ իրավական ակտի ընդունումը։

Ուշագրավ է, որ օրենսդրական բարեփոխումների արդյունքում եզրակացություն ստանալու հնարավորությունը, ի տարբերություն նախկին կարգավորման, հնարավոր է միայն մինչև համապատասխան գործողության կատարումը, գործարքի կնքումը կամ իրավական ակտի ընդունումը՝ դրանով իսկ ապահովելով այս լիազորության իրապես կանխարգելող նշանակությունը։

Ի՞նչ ժամկետներում են ընդունվում Հանձնաժողովի եզրակացությունները:

Եզրակացությունն ընդունվում է այդ մասին ընթացակարգ սկսելու մասին Հանձնաժողովի որոշումը կայացվելու օրվանից մեկամսյա ժամկետում։ Ընդ որում, Հանձնաժողովի պատճառաբանված որոշմամբ այդ ժամկետը կարող է երկարաձգվել մինչև մեկամսյա ժամկետով:

Ի՞նչ բնույթ ունեն Հանձնաժողովի կողմից ընդունված եզրակացությունները:

Տնտեսական մրցակցությանն առնչվող հարցերի վերաբերյալ Հանձնաժողովի եզրակացություններն ըստ բնույթի տարբերակվում են երկու տեսակի՝ պարտադիր և խորհրդատվական:

Այսպես, բացառությամբ նորմատիվ իրավական ակտի նախագծի վերաբերյալ Հանձնաժողովի եզրակացության, մնացած դեպքերում այն կրում է պարտադիր բնույթ և դրան չհետևելը կարող է տնտեսավարող սուբյեկտի համար առաջացնել բացասական իրավական հետևանքներ:

Ի տարբերություն վերոգրյալի՝ նորմատիվ իրավական ակտի նախագծի վերաբերյալ Հանձնաժողովի եզրակացությունը կրում է խորհրդատվական բնույթ և դրան հետևելը, ըստ էության, բխում է իրավաստեղծ մարմնի կողմից նաև մրցակցային իրավունքի պահանջներին համահունչ գործելու հրամայականից:

Այսպիսով, կարելի է փաստել, որ օրենքի փոփոխությունների արդյունքում տնտեսական մրցակցությանն առնչվող հարցերի վերաբերյալ եզրակացություն տալու ինստիտուտն էականորեն բարեփոխվել է՝ նպաստելով Հանձնաժողովի վարչարարության կանխատեսելիության բարձրացմանը և գործարար միջավայրի բարելավմանը:

Հայերեն

Ազատությունից զրկման վայրերում մահերի, ինքնասպանությունների և ինքնավնասումների դեպքերի աճը խիստ մտահոգիչ է. ՀՀ ՄԻՊ Մանասյան

Ճնշումը գործադրելու հարցում պետք է սկսենք մեզանից. Ալեն Սիմոնյան

Bloomberg-ը պատրաստ է Հայաստանին աջակցել միջազգային տնտեսական հարթակներում ներկայանալու հարցում

ՀՀ վարչապետը Goldman Sachs բանկի նախագահի հետ քննարկել է ներդրումային ծրագրերի իրականացման հնարավորությունները

Հայաստանի նկատմամբ ցանկացած ագրեսիա ճնշելու լավագույն ճանապարհը Հայաստանն ավելի ուժեղ դարձնելն է. Ֆինլանդիայի Էդուսկունտայի խոսնակ

Եռակողմ պայմանավորվածությունների իրագործումը կնպաստի  Երևանի և Բաքվի միջև երկխոսության մթնոլորտին․ Զախարովա

Էդգար Արսենյանը ՀՀ գլխավոր դատախազի՝ ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման ոլորտը համակարգող տեղակալի թեկնածու է

Անդամակցության մասին մտածելիս պետք է պատրաստ լինել հասարակությունում կոնսենսուսի ապահովմանը. Լիտվայի Սեյմասի փոխխոսնակ

Անվտանգություն կառուցելը ավելի հեշտ կլինի ուժեղ ժողովրդավարության պայմաններում. Շվեդիայի Ռիկսդագի նախագահ

ՀՀ վարչապետը մասնակցել է The Washington Post-ի «Արտաքին քաղաքականություն» խորագրով ընդունելությանը