Հնդկաստանը հայտնել է Քաշմիրում ահաբեկիչների ներթափանցման խոշոր փորձի մասին
2 րոպեի ընթերցում

Հնդկաստանի սահմանային անվտանգության ուժերը հայտարարել են, որ խափանել են Քաշմիրում ահաբեկիչների ներթափանցման խոշոր փորձը՝ սպանելով յոթ զինյալների։ Այդ մասին տեղեկացնում է «Արմենպրես»-ը ՝վկայակոչելով АНИ գործակալությունը։
«Սահմանային անվտանգության ուժերը խափանել են Ջամուի և Քաշմիրի Սամբա շրջանում միջազգային սահմանի վրայով ներթափանցման խոշոր փորձը՝ սպանելով առնվազն յոթ ահաբեկիչների և մեծ վնաս պատճառելով Պակիստանի սահմանային կետին՝ Դհանդարայում», - ասված է հաղորդագրության մեջ:
Մայիսի 7-ի գիշերը Հնդկաստանի պաշտպանության նախարարությունը սկսեց «Սինդուր» գործողությունը՝ հարվածելով ինը թիրախի Պակիստանում և Պակիստանի կողմից վերահսկվող Քաշմիրում, որտեղ գտնվում էին ահաբեկիչները: Գերատեսչությունը նշել է, որ գործողության ընթացքում ոչ մի Պակիստանի ռազմական օբյեկտ չի հարձակվել։ Իր հերթին Իսլամաբադը հայտարարել է, որ Հնդկաստանը հարձակվել է Պակիստանի հինգ բնակավայրերի վրա, որոնց հետևանքով ավելի քան 20 մարդ է զոհվել, ավելի քան 40-ը՝ վիրավորվել։
Առավոտյան հնդկական բանակը հայտարարեց, որ հաջողությամբ հետ է մղել նաև պակիստանյան անօդաչու թռչող սարքերի և այլ զինատեսակների հարձակումները սահմանամերձ շրջաններում:
Հնդկաստանի Պահալգամ քաղաքում առնվազն 26 մարդու կյանք խլած ահաբեկչական հարձակումից հետո երկրի իշխանությունները հայտնել են Իսլամաբադում ռազմական կցորդներին հետ կանչելու, դիվանագիտական անձնակազմի թիվը կրճատելու, 60 տարի առաջ ստորագրված գետի համատեղ օգտագործման մասին պայմանագրի գործողությունը կասեցնելու, ինչպես նաև Պակիստանի հետ ցամաքային անցակետը փակելու մասին։ Երկու երկրների միջև պարբերաբար տեղի են ունենում փոխհրաձգություններ։