Տարածաշրջանային

Իրանի նախագահը չի բացառել երկրում կորոնավիրուսի հինգերորդ ալիքի բռնկումը

1 րոպեի ընթերցում

Իրանի նախագահը չի բացառել երկրում կորոնավիրուսի հինգերորդ ալիքի բռնկումը

ԵՐԵՎԱՆ, 10 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Իրանում կորոնավիրուսի վարակով պայմանավորված իրադրությունը վատանում է, երկրում հիվանդության հինգերորդ ալիքի բռնկման հավանականություն կա: Ինչպես փոխանցում է«Արմենպրես»-ը, այս մասին հայտարարել է Իրանի Իսլամական Հանրապետության նախագահ Հասան Ռոուհանին:

Նա տեղեկացրել է, որ երկրի հարավային և հարավ-արևելյան հատվածներում սկսել է տարածվել կորոնավիրուսի «Դելտա» շտամը: Ռոուհանին նշել է, որ թեպետ իրենք կարող են օրական պատվաստել մինչև 500 հազար քաղաքացու, սակայն անհրաժեշտ է պահպանել բոլոր կանխարգելիչ միջոցառումները՝ կանխելու վիրուսի հետագա տարածումը:

«Հնարավոր է՝ հինգերորդ ալիքն արդեն սկսվել է»,- ասել է նախագահը:

Իշխանությունները կորոնավիրուսի չորրորդ ալիքի մասին հայտարարել էին 2021 թվականի ապրիլի սկզբին:

Իրանում կորոնավիրուսով վարակվածների ընդհանուր թիվը կազմում է 3.3 մլն մարդ, մահացել է 85.6 հազարը:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում